Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայկական սփյուռքը «խոչընդոտ է համարել ՀՀ և ԱՀ միջև խաղաղության ճանապարհին»
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, որը մասնակցել է Ադրբեջանում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ Գլխավոր վեհաժողովին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մի շարք «փայլուն» մտքեր է հայտնել՝ չմոռանալով մեղադրել հայկական սփյուռքին, որն, իբր, խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
Ինչպես հաղորդում է TRT-ի ռուսական ծառայությունը, մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված դիվանագիտական բանակցությունները՝ Քուրթուլմուշն ասել է, որ «Հայաստանն այլ ելք չունի, քան Ադրբեջանի հետ խաղաղ ապրելը»։ Ընդ որում, նրա կարծիքով, հատկապես Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական սփյուռքն է «խաղաղության ճանապարհի խոչընդոտը»։
Քուրթուլմուշը չի մոռացել նաև հիշատակել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների «խաղաղության նախաձեռնությունը» և Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ մեխանիզմն ամրապնդելու ծրագրերը, ինչպես նաև «Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ վեցակողմ մեխանիզմի ստեղծումը»։
Նա վստահություն է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքի ծրագրի հաջող ավարտը տարածաշրջանի երկրներն իրար միացնող կենսական կարևորության ճանապարհ կստեղծի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.