Բայրամովը մեղադրել է ԵՄ-ին և Ֆրանսիային «սրացման» և «հրահրման» մեջ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է ԵՄ-ին և Ֆրանսիային մասնավորապես «սրացման» և «հրահրման» մեջ։
«Սահմանին ԵՄ առաքելության գործողությունները, արևմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման՝ առանց այնտեղ որևէ լարվածության առկայության, այս ամենը հանգեցրել է այն բանին, որ հարցը մշտապես եղել է օրակարգում, և այն ներկայացրել են որպես լարվածություն»,- ասել է Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է APA-ն։
«Դրա օրինակն է Ադրբեջանի սահմանի խախտումը այդ առաքելության վերահսկման գոտուց, իսկ հետո դիպուկահարի կրակոցով մեր զինծառայողի վիրավորվելը առանց որևէ պատճառի», -ասել է Բայրամովը՝ ԵՄ-ի վրա դնելով ադրբեջանական ագրեսիայի մեղքը։
Նա առանձին ուշադրություն է հատկացրել Ֆրանսիայի վրա հարձակումներին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ակտիվացումը նախաձեռնվող դրական քայլերի ժամանակ ծառայում է հարցի սրացմանը։ «Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո հիշատակվեց և համաձայնեցվեց խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը։ Բայց դրանից անմիջապես հետո հաջորդեցին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հետո Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, և նրա սադրիչ հայտարարությունները դրա օրինակն են»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.