Ադրբեջանցի փոխնախարարը հաշվում է «Զանգեզուրի միջանցքից» ստանալիք շահը
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմեթովը հաշվում է «Զանգեզուրի միջանցքի» բացումից ակնկալվող շահը։
«Վերջին երկու ամսում Չինաստանից Տրանսկասպյան միջազգային տարանցիկ երթուղով ուղարկվել է 16 բլոկգնացք, և ձեռնարկված միջոցների շնորհիվ այդ բեռնարկղերի առաքումը Վրաստանի նավահանգիստներ զբաղեցրել է 12 օր։ Առաջ դա զբաղեցնում էր 40-50 օր»,- տեղեկացրել է Հումմեթովը՝ ելույթ ունենալով տարածաշրջանային միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Համաշխարհային բանկի «Միջին առևտրային և տրանսպորտային միջանցք. բեռնափոխադրումների եռապատկման և ժամանակի կրկնակի կրճատման քաղաքականություն և ներդրումներ» հետազոտությանը։
Նա նշել է, որ «Ադրբեջանը շարունակում է ներդրումներ կատարել ավտոճանապարհների և երկաթգծերի զարգացման գործում։ Գլխավոր հարցերից մեկը տրանսպորտային գծի շինարարությունն է, որը միավորելու է Զանգիլանը Նախիջևանի և Թուրքիայի հետ»։ «Այս տրանսպորտային գիծը մեծ հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային-լոգիստիկ կապերի համար Միջին միջանցքի շրջանակում։ Ըստ գնահատականների՝ Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Միջին միջանցքի թողունակությունը տարեկան մինչև 8-10 մլն տոննա»,- փոխնախարարին մեջբերել է APA-ն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսպիսի լկտի ձևով է «միջանցք» պահանջում Զանգեզուրում։ Ինչպես երևում է վերոնշյալ տեքստից, դրանում ոչ մի խոսք չկա Հայաստանի մասին, իսկ ամբողջ նախագիծը ներկայացված է որպես «ներադրբեջանական»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.