«Խոպանչիները» Հայաստանում չեն հարկվի. ՊԵԿ-ը նահանջել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու մասին օրենքին։
«Մենք հաշվի ենք առել մեր քաղաքացիների դիտարկումները և նախատեսել ենք դա: Այն ծանուցումները, որ հարկ վճարողները ստացել էին այն մասին, որ իրենցից հարկի գումար է պահվել ասենք, ՌԴ-ում և տարբերությունը ենթակա է վճարման Հայաստանում, այդ մասով փոփոխություն ենք անում:
Բայց ամենևին ընդունելի չեն բոլոր այն դիտարկումները, որ որևէ մեկը կարող է ասել՝ ինչո՞ւ ես պետք է հարկ վճարեմ: Մենք հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, ստանում ենք սոցիալական ապահովվածություն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ստացվում է, որ հանրության դժգոհությունը ստիպեց իշխանություններին հետքայլ անել, Բադասյանն ասաց. «Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ երբ ծանուցագիր էինք ուղարկում, դրանից հետո կարող էր լինել տարբեր սցենարներ»:
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերից արտագնա աշխատանքի մեկնողները բողքի ակցիաներ էին արել՝ փակելով ճանապարհներ։ Նրանք բողոքում էին ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատողները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.