Последние новости

ԲԱՔՈՒՆ ԵՎ ԹԲԻԼԻՍԻՆ ԼՎԱՑԵԼ ԵՆ ՁԵՌՔԵՐԸ, ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ ԽՆԴԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին «Գոլոս»-ը զգուշացրել է ճիշտ այնքան ժամանակ, որքան Փաշինյանը անխոնջ կրկնել է, թե ինքը չի փոխում այդ վեկտորը, այսինքն, սովորության համաձայն՝ ստել է։ Այսօր հարցը դրված է այսպես. ինչո՞ւ ի սկզբանե հայտարարվեց նախագահ Զելենսկու ծրագրերի մասին՝ մարտի 4-ին այցելելու Հայաստան, իսկ հետո՝ Ադրբեջան (Բաքվից անմիջապես հերքումներ եկան), անտեսելով հարևան Վրաստանը։ Չէ՞ որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը պարտավորեցնում է այդ երկրին առավելագույն լումա ներդնել Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու գործում։ Իրականում պարզվեց, որ հարևան երկրների ղեկավարությունում քաղաքական կամիկաձեներ չկան, բնավ ոչ ինչպես Հայաստանում

Ակնհայտ է, որ Զելենսկու այցի շուրջ աղմուկը (ոչ ոք չի կարող հաստատ ասել, որ վերջին պահին այն չի խափանվի) ընդհանուր ծրագրի մասն է, որի նպատակը դժվար չէ գուշակել: Սթափ դատող մարդկանցից ոչ ոք չի հավատա, թե նախագահը, որի ձեռքերը մինչև արմունկները ուկրաինական արյան մեջ են, որոշել է Երևան այցելել խաղաղարար առաքելությամբ: Ավելի լավ կլիներ Թբիլիսի այցելեր, բանտում տեսակցության կգնար իր համախոհ ընկերոջը՝ Սահակաշվիլիին։ Այս գործում գլխավորը աղմուկն է, այլ ոչ թե բուն այցը

Պաշտոնական Թբիլիսին չտեղավորվեց արևմտյան կոալիցիայի այսրոպեական ծրագրերի մեջ, քանի որ նրա ղեկավարությունը բավական հմտորեն շրջանցում է վրաց-ռուսական հարաբերությունների հետ կապված բոլոր խութերը՝ ցուցաբերելով մերժյալ Միխոյի փոցխին ոտքը դնելու ցանկության բացակայություն, որպեսզի երկրորդ ամգամ չհայտնվի հավաքական Արևմուտքի ծուղակում, ինչպես դա տեղի ունեցավ 2008թ. 5-օրյա պատերազմի ժամանակ։

Թե ինչու են Փաշինյանից պահանջել խզել Մոսկվայի հետ հարաբերությունները հենց այսօր, դժվար չէ կռահել. մարտական գործողությունների գոտում հատուկ գործողության ուժերի առաջխաղացումը հավաքական Արևմուտքին ստիպում է դիմել շեղող զորաշարժի՝ երկրորդ ճակատի բացման տեսքով։ Ուշացած քայլ է, բայց լավ է ուշ, քան երբեք, մանավանդ որ Փաշինյանն ինքն է մեջտեղ ընկնում, որ իրեն օգտագործեն անմիջական նշանակությամբ, այսինքն՝ ընդդեմ Ռուսաստանի

Փաշինյանը Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնում է միջազգային ողջ հանրության կողմից Ուկրաինայում արևմտյան կոալիցիայի ձախողման գիտակցման թեժ պահին։ Զելենսկու այցը միայն կսրի իրավիճակը, ուստի հարց. ինչո՞ւ է ռեժիմի պարագլուխն անում ամեն ինչ, որպեսզի կատաղած ցուլերին գումարվի նաև սաստիկ նյարդայնացած արջը:

«Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ, և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,-հայտարարեց Փաշինյանը Մյունխենում։ Հետաքրքիր է, այդ ինչի՞ համար է նա «ցավում». ինչ է, կցանկանար պաշտպանե՞լ Ուկրաինան Ռուսաստանից։

Ինչ վերաբերում է «բարեկամ» ուկրաինացիներին, ապա հարկ է հիշեցնել, որ դեռևս Արցախյան առաջին ազատամարտի տարիներին ուկրաինացի վարձկանները կռվում էին Ադրբեջանի կողմից։ Փաստը հաստատել են Ստեփանակերտի վրա խոցված ուկրաինացի օդաչուներ Բելիչենկոն և Չիստյակովը, որոնք ռմբակոծում էին քաղաքացիական օբյեկտները՝ դպրոցներն ու մանկապարտեզները։ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի խաղաղ բնակիչներն ու հայ զինվորները զոհվում էին ֆոսֆորային ռումբերից, որոնք Ադրբեջանին մատակարարում էր Կիևը։ Զելենսկին հերքեց այդ տեղեկությունները, սակայն այլ աղբյուրները հաստատեցին։ «Նեզալեժնիի» նախագահն առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Ալիևին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, իսկ Կիևը 2020-ի նոյեմբերին հեղեղված էր «Կարաբախ ցե Ազերբայջան» ցուցապաստառներով։

Փաշինյանի և իշխող վերնաշերտի ներկայացուցիչների ռուսատյաց հայտարարությունները հասնում են ցուցադրական խելագարության։ Վրաստանը ձեռքերը լվացել է երկրորդ ճակատի գաղափարից, Ալիևը նախընտրում է ռիսկի չդիմել և հնարավորինս ձգձգում խաղաղ համաձայնագրի ստորագրումը արևմտյան հարթակում, իսկ մեր խելագարն արդեն լրիվ կապը կտրել է։ Այլ կերպ ասած, մինչ հարևան Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները, գործելով ի շահ իրենց երկրների ու ժողովուրդների, անում են հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայում հատուկ գործողության առաջխաղացման լույսի ներքո ՌԴ-ի հետ չեզոք հարաբերություններ պահպանելու համար, Փաշինյանը՝ արևմտյան տերերի թելադրանքով, ներքաշում է Հայաստանին գլոբալ արկածախնդրության մեջ։ Հետևանքներն ամենևին հաշվարկված չեն և կարող են հանգեցնել հայոց պետականության կորստի։

«Փաշինյանը պիտի հնարավորինս թանկ վաճառի Արևմուտքին Հայաստանի ելքը ՀԱՊԿ-ից», -օրերս խորհուրդ տվեց ռեժիմի խոսափողներից մեկը՝ քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, դրանով իսկ հաստատելով, որ մեր երկիրը Արևմուտքին հետաքրքրում է միայն ՌԴ-ի հետ առճակատման և տարածաշրջանից նրա դուրսմղման տեսանկյունից։ Եվ այսքանիից հետո ոմանք դեռ համարձակվում են մեղադրել Ռուսաստանին՝ ՀՀ-ի դեմ պատերազմի Ադրբեջանին հրահրելու մեջ։ Պատերազմի գլխավոր հրահրումը Փաշինյանի հայտարարությունն է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը սառեցնելու մասին:

Վատ կազմակերպություն է դա, թե լավ՝ երկրորդական հարց է, շատ ավելի կարևոր է այն, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի դեմ ագրեսիան համարվում է ագրեսիա դրա բոլոր անդամների դեմ։ Ալիևի և Էրդողանի համար այդ հանգամանքը զսպող գործոնի դեր է խաղացել։ Հաշվի առնելով դա ՝ Փաշինյանի քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել այն թեզը, թե Ռուսաստանն ինքն է Ալիևին դրդում պատերազմի, իբր՝ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցման մասին Փաշինյանի հայտարարության ճակատագրական հետևանքները խիստ չափազանցված են։

Այսպես թե այնպես, ճանապարհը բաց է: Փաշինյանը ՀԱՊԿ-ին լեգիտիմ հնարավորություն տվեց չմիջամտելու ՀՀ-ի դեմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի դեպքում։ Առանձնահատուկ ընդգծեմ, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ իբր հայկական դիրքերից գնդակոծությունների մասին, հնչեցին նույնիսկ այն ժամանակ, երբ Երևանում պատրաստվում էին ընդունել Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին։ Այլ կերպ ասած՝ Ալիևը շարունակում է հող նախապատրաստել նոր ներխուժման համար, հավատացնելով քաղաքակիրթ հանրությանը, թե հայկական դիրքերից են գնդակոծում ադրբեջանցիներին, որպեսզի արձակի իր ձեռքերը ևս մեկ «հակաահաբեկչական գործողության» համար, ինչպես սեպտեմբերի 19-20-ին Արցախում։ Այն, որ խոսքն ինքնիշխան Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերի մասին է, Արևմուտքին հետաքրքրում է ամենավերջին հերթին։

Արևմուտքին չի հետաքրքրում Հայաստանի և հայ ժողովրդի ապագան, նրան երկրորդ ճակատ է պետք ՌԴ-ի դեմ՝ ռուսական ռեսուրսների մի մասը Ուկրաինայից շեղելու համար, սակայն մտահղացումը կարող է ձախողվել դեռ սաղմնային վիճակում, եթե ռուսական հատուկ գործողության առաջխաղացումը պահպանի ներկայիս տեմպերը։ Ինչո՞ւ է Արևմուտքը, ռազմաճակատում ողբերգական իրադարձությունների թեժ պահին, որտեղ ամեն օր զոհվում են տասնյակ ու հարյուրավոր մարդիկ, պատվիրակում Զելենսկուն Երևան, թեև, կրկնեմ, տվյալ համատեքստում գլխավորը աղմուկն է։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՅԵՐԻՆ, ԲԱՑԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ։ Եվս մեկ անգամ ընդգծեմ. հիմնավոր կասկածներ կան, որ այցը կարող է խափանվել վերջին պահին՝ ճակատում տիրող իրավիճակի պատճառով։ Ժամանակին Վրաստանի առաջնորդ Գամսախուրդիան Թբիլիսիից փախավ Հայաստան, գուցե «նեզալեժնիի» նախագահը նույնպես պահեստային օդանավակայան է պատրաստում իր համար՝ կարծելով, թե մեր լեռներում իրեն ոչ ոք չի գտնի։ Ծայրահեղ դեպքում կծվարի խուլ անտառում Փաշինյանի հարազատ եղբոր առանձնատանը, իսկ եթե լուրջ խոսենք, ապա Արցախի հանձնումից հետո Փաշինյանը ժողովրդին նախապատրաստում է երկրորդ մասշտաբային ողբերգությանը, որի մեղավոր է արդեն նշանակված Ռուսաստանը։ Վերջինս կարող է վատ դաշնակից լինել, բայց որպես թշնամի նա անզուգական է: Մնում է հուսալ, որ Ռուսաստանն ու Պուտինը չեն նույնացնում ռեժիմի պարագլխին ու իր ավազակախմբին հայ ժողովրդի հետ։ Ռուսատյաց հիստերիայի սաստկացմանը զուգընթաց ռեժիմն ուժգնացնում է ճնշումը քաղաքական և հասարակական այն գործիչների դեմ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ ավանդական հարաբերությունների պահպանման օգտին։

Հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդման մեղքն իր վրայից թոթափելու համար Փաշինյանը հեքիաթ հորինեց այն մասին, թե անցած տարվա սեպտեմբերին Ռուսաստանը պետական հեղաշրջման փորձ է արել ՀՀ-ում։ Խոսքը սեպտեմբերի 19-20-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին է՝ Արցախում էթնիկ զտումների և արցախահայության բռնի տեղահանման խորապատկերին՝ «հակաահաբեկչական գործողություն» ցուցանակի ներքո։

Մոսկվայի «հեղաշրջման փորձը» հանգեց Կառավարության շենքի մոտ մի քանի հարյուր արցախցիների բողոքի ակցիայի, ինչին հաջորդեց մի քանի փողոցների արգելափակումը, որն էլ ավարտվեց զանգվածային ձերբակալություններով և կալանավորումներով։ Այդ ակցիաների 10-ից ավելի մասնակիցներ մինչ օրս կալանքի տակ են։ Ո՞ւմ կհամոզի «հեղաշրջման փորձի» այդպիսի պատկերը։

Ասենք, Փաշինյանը ոչ մեկին ոչ մի բանում համոզել մտադիր չէ, նա պարզապես կատարում է հայ-ռուսական համագործակցությունը փլուզելու իր արևմտյան տերերի առաջադրանքը։ Գործընթացի թեժ պահին Հայաստանում աղմկում են Զելենսկու ժամանման առիթով և մտածում, թե ինչպես են հանդիպելու այդ երկուսը՝ հայն ու հրեան, որոնց ձեռքերը մինչև արմունկը արյան մեջ են։ Հայաստանի ուկրաինացումն արդեն փաստ է, մենք այդ հեռանկարի մասին զգուշացրել էինք ուկրաինական հակահարձակման ձախողումից դեռ շատ առաջ։ Արևմուտքն անցկացնում է Հայաստանին հրով ու ջրով նույն փորձությունների միջով՝ վերածելով հակաՌուսաստանի, ընդհուպ մինչև պետականության կորուստ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.

    • МИТИНГ ПО СЛУЧАЮ ДНЯ ГРАЖДАНИНА НА 27 АПРЕЛЯ НЕ ЗАПЛАНИРОВАН!
      2024-04-26 10:17

      После того, как весной 2018 г. массы поддержали антиконституционный захват власти под вывеской "революции любви и согласия", Пашинян и его команда стали общаться с народом на языке дешевых манипуляций. Самый свежий образчик - насаждение тезиса, дескать, благодаря стараниям Пашиняна, в Тавуше азербайджанцам будут сданы не 4, а 2,5 деревни. Расчет сделан на то, что жители приграничного марза придут в неописуемый восторг, возрадуются и прославят Никола! Верхушка режима делает ставку на массовую деградацию…

    • ВЕРХУШКА РЕЖИМА МЕЧЕТСЯ В АГОНИИ, ВСЯ НАДЕЖДА НА БАНДЫ
      2024-04-25 10:15

      Судья Жора Чичоян, выдавший санкцию на домашний арест и залог в 7 млн драмов для участника 44-дневной войны Самвела Варданяна, в свое время  выдал санкцию на арест матери погибшего героя Гаянэ Мартиросян. Режим, напомню,  обвинил ее в попытке похищения сына Пашиняна Ашота. Чичоян стал судьей 22 сентября 2022 г., а до этого был прокурором. Он приобрел известность, когда президент РА представил возражения в Высший судебный совет по поводу его назначения, но в ВСС позицию президента игнорировали. Дело в том, что за Жору вступились отец - прокурор Ширака Армен Чичоян и брат отца - судья ВСС Сергей Чичоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ