Последние новости

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԿԱԽՈՍ

ՌԴ ԱԳՆ-ի մի ամբողջ խոսնակ՝ Մարիա Զախարովան, ձեռնամուխ եղավ հերքելու Նիկոլ Փաշինյանին։ Այդ թվում նաև նրա հայտարարությունը Փարիզում՝ առ այն, թե իբր Ռուսաստանի պաշտոնական անձինք վերջերս բացահայտ կոչ են արել Հայաստանի ժողովրդին ելնել փողոց ու տապալել իր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Զախարովան պատասխանեց, որ ռուսաստանյան պաշտոնական անձանց կողմից նման կոչեր չեն եղել ո՛չ Փաշինյանի, ո՛չ Հայաստանի նախկին իշխանությունների, ո՛չ էլ որևէ այլ երկրի ընտրված իշխանությունների նկատմամբ։

«ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ որևէ երկրի օրինական ընտրված իշխանությունների տապալման կոչերի նույնիսկ ակնարկ»,- հայտարարեց նա։ Ինչպես նաև հավելեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չպետք է ուրիշներին վերագրեն սեփական մեղքերը, նկատի ունենալով Փաշինյանի նախկին կոչերը՝ բռնի ճանապարհով տապալելու օրինական իշխանությունը, լիներ դա Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի նախագահման տարիներին։ Ասել է թե՝ երբեմն օգտակար է հայելում նայել սեփական պատկերին։

Մարիա, Մարիա… Համա թե մարդ գտաք հերքելու։ Դատարկախոսից ախր էլ ի՞նչ կարելի է սպասել։ Առանց հերքումների էլ պարզ է, որ նման կոչեր չեն եղել։ Այդ առնչությամբ լռում է նույնիսկ համաշխարհային ցանցը։ Պարզապես մեր սիրասուն առաջնորդը ոգևորված էր փարիզյան շքեղ ընդունելությունից, դե, և լեզուն բացվեց… Ախր դա հենց տիպիկ Նիկոլն է՝ միշտ գոհ ինքն իրենից, իր ճաշից ու իր կնոջից։ Դրա համար էլ սկզբում բարբաջում է, հետո նոր՝ մտածում։ Վերջինը՝ ոչ միշտ։

Ի՜նչ արած, 6 տարի շարունակ իշխանավարելուց հետո նա այդպես էլ չհասկացավ, որ երկրի առաջին դեմքին վայել չէ ստել։ Թքած, որ դրանից տուժում է նրա հեղինակությունը։ Բայց չէ՞ որ տուժում է նաև երկրի հեղինակությունը, որի ղեկին կանգնած է այ այսպիսի ոչ սիրասուն ստախոս։ Առհասարակ Փաշինյանը մեծ հաշվով պետք է ներողություն խնդրի իր ստերի համար, կամ ապացուցի սեփական իրավացիությունը ինչը, ինչպես արդեն ասացինք, անհնար է։

Նիկոլը չի հասկանում նույնիսկ այն, որ յուրաքանչյուր նոր բարբաջանքից հետո կորցնում է իր կողմնակիցների ևս մի որոշ թվաքանակ։ Դրա համար էլ շարքային քաղաքացիների միջավայրում արդեն դժվար է հանդիպել վարչապետի կողմնակիցների։ Իշխող թիմում՝ բնականաբար կան։ Կառավարական ինչ-որ աշխատասենյակներում՝ այո, ուժային կառույցներում՝ ամենայն հավանականությամբ։ Գրանտակերների միջավայրում էլ դեռ մնացել են։ Իսկ այդպիսի առանձնաշնորհներով չծանրաբեռնված մարդկանց մեջ՝ գործնականում չկան։

Հայաստանի իշխանություններն ապրում են իրենց հորինած աշխարհում։ Նիկոլ Փաշինյանի հորինած աշխարհում, որտեղ ռուսաստանյան իշխանությունը կոչ է անում հայ ժողովրդին տապալել իրեն, իսկ ինքը հերոսաբար պաշտպանվում է։ Ալեն Սիմոնյանի հորինած աշխարհում, որտեղ Հայաստանի բոլոր քաղաքացիներն ատում են ՀԱՊԿ-ը… Մի աշխարհում, որտեղ Հայաստանում կոռուպցիա չկա, որտեղ չեն արգելում քաղաքական ընդդիմախոսների մուտքը երկիր և բանտերում չեն հասցնում մահվան դուռը։ Որտեղ վարչապետի ավտոշքախումբը անիվների տակ չի ճզմում հղի կնոջը և չի շարունակում նույն արագությամբ սուրալ առաջ…

Որտեղ Հայաստանի ուժային կառույցները պաշտպանում են մարդու իրավունքները, այլ ոչ թե տեսախցիկների առջև հինգ հոգով ծեծում մեկին, իսկ հետո բողոքներ գրում, թե ամեն ինչ հակառակն է եղել, ծիծաղի առարկա դարձնելով ոչ միայն իրենց, այլև կրկին իսկ ողջ երկիրը։ Հորինված աշխարհում, որտեղ դատավոր Ֆարխոյանը ազնիվ ու արդար է դատում…

Հ.Գ.- Անեկդոտ՝ համացանցից. Փաշինյանը դեռևս հարկման չի ենթարկել այն կանանց, որոնք բարձրակրունկ կոշիկներ են հագնում ու փչացնում ասֆալտը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АУТСОРСИНГ
    2025-07-12 09:52

    Мозги у американцев работают: воспользовавшись параллельным похолоданием как в армяно-российских, так и в азербайджано-российских отношениях, они тут же выдвинули свои предложения по разблокированию региональных коммуникаций, фактически став инициаторами встречи Пашинян-Алиев в Абу-Даби.

  • В ПОГОНЕ ЗА НОБЕЛЕВКОЙ
    2025-07-10 10:11

    Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.

  • СТАЛИН С ВЫШИНСКИМ ПЛАЧУТ В СТОРОНКЕ
    2025-07-10 09:23

    Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.

  • ПОЗОРНЫЕ ДНИ: ГЛАВНОКОМАНДУЮЩИЙ НА МАРШЕ
    2025-07-09 10:12

    В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ