Մարուքյանը «տեսլականների տարբերության» պատճառով հրաժարական է տվել
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022թ․ մարտի 14-ին։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»,- անդրադառնալով իր նշանակմանը՝ այդ ժամանակ հայտնել էր Մարուքյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: