ԱՄՆ սենատոր․ Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռենդ Փոլը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից F-16-ների օգտագործումը 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումներում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Սենատորը կոչ է արել ընդունել բանաձևը՝ Թուրքիայի կառավարությանը F-16-ների և պաշտպանական այլ ապրանքների վաճառքի համար Կոնգրեսի անհամաձայնության վերաբերյալ:
Թուրքիային F-16-ի վաճառքը արգելափակելու բազմաթիվ պատճառների թվում Փոլը հիշեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդումը, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին թուրքական F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռ։ «Թուրքիան սերտորեն կանգնած է եղել իր դաշնակից Ադրբեջանի կողքին՝ տարածաշրջանն իրեն հպատակեցնելու իր ջանքերում՝ տրամադրելով մարտական անօդաչու թռչող սարքեր, ռազմական տեխնիկա, ուսուցում և, եթե հավատալու լինենք Հայաստանի կառավարությանը, ուղղակի մարտական աջակցություն։ Ուրեմն մեր ինքնաթիռները՝ F-16-երը, որ տալիս ենք թուրքերին, փաստացի օգտագործվում են Հայաստանի հետ մեկ այլ պատերազմում»,-ասել է սենատորը:
Նա շեշտել է, որ 2020-ի պատերազմում և 2023-ին Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, ստեղծվել է հումանիտար աղետ՝ ստիպելով ավելի քան 100 հազար մարդու տեղահանվել:
Սենատոր Փոլի բանաձևը ստացել է երկկուսակցական աջակցություն սենատորներից: Բանաձևը, սակայն, ընդունվելու համար բավարար ձայներ չի ստացել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.