Ֆրանսիայի ԱԳՆ. Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար
Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ստեֆան Սեժուրնեն։
«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար: Մենք զորք չենք ուղարկելու կռվելու: Շրջանակը որոշված էր՝ թույլ չտալ Ռուսաստանին հաղթել՝ առանց նրա հետ պատերազմելու։ Այս շրջանակներում ոչինչ չի բացառվում, ինչպես ասաց հանրապետության նախագահը»,- նշել է նա։
Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում Ուկրաինային հետագա աջակցությունը, բարձրացվել է արևմտյան երկրների ցամաքային ուժերի հնարավոր Ուկրաինա ուղարկելու թեման։
Նրա խոսքով, մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեն հանգել, սակայն նշվել է, որ ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։ Համաժողովի ավարտից հետո մասնակից երկրների մեծամասնության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա և ավելին, դեմ են Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին իրենց մասնակցությանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.