Ամփոփվել են ակադեմիկոս Մառի անվան երկրորդ հայագիտական մրցույթի արդյունքները
Ամփոփվել են ակադեմիկոս Ն․Յ․ Մառի անվան անվան հայագիտական երկրորդ մրցույթի արդյունքները: Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը:
Եզրափակիչ են դուրս եկել Մախաչկալայի, Վլադիկավկազի, Սմոլենսկի, Սարանսկի և Մոսկվայի հինգ հետազոտողներ, որոնց աշխատանքները փոխանցվել են համաշխարհային մակարդակի հեղինակավոր գիտնականների՝ փակ գրախոսման համար:
Լավագույն է ճանաչվել գիտնական Շախբան Խապիզովի (Մախաչկալա) «Վարաչան քաղաքը և հոների թագավորությունը Արևելյան Կովկասում հայկական աղբյուրների լույսի ներքո» հետազոտությունը: Ձեռագիրը կհրատարակվի, իսկ հեղինակը կհրավիրվի Հայաստան և կպարգևատրվի Մառի անվան ոսկե մեդալով։
«Խապիզովի ուսումնասիրությունը դաղստանցի գիտնականի տպավորիչ աշխատանքն է՝ հիմնված ոչ միայն աղբյուրների, այլև կողմնակի տվյալների վրա։ Հեղինակից մեծ ջանքեր են պահանջվել պատմության մի ամբողջ շերտ վերականգնելու համար։ Ներկայացված աշխատանքը ռուսական հայագիտության լավագույն ավանդույթների շարունակման լավ օրինակ է»,- ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Անդրեյ Դոնչենկոյի (Վլադիկավկազ) «Մեր Օսեթիան. Էրեբունի. ՀՕՀ-Ալանիա հայկական ազգային-մշակութային հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ» հետազոտությունը, երրորդը Սմոլենսկի պետական համալսարանի երիտասարդ հետազոտողների «Հայկական տեքստը ռուս գրականության մեջ» ժողովածուն է:
Մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանից դուրս բնակվող հայագետ հետազոտողները՝ ներկայացնելով ռուսերեն լեզվով բնօրինակ գիտական աշխատություններ, ձեռագիր կամ վերջին 3 տարվա ընթացքում հրապարակված:
Ակադեմիկոս Նիկոլայ Մառը ծանրակշիռ ներդրում է ունեցել Ռուսաստանում հայագիտության զարգացման գործում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 17:48
Армения фактически вошла в достаточно активный предвыборный этап, и политические жертвы в этом контексте неизбежны. Такое мнение выразил в беседе с Aysor.am политический обозреватель Акоп Бадалян, комментируя заявление мэра Эчмиадзина Дианы Гаспарян о своей отставке.
-
2025-05-16 17:37
Переговоры делегаций России и Украины в Стамбуле продлились меньше двух часов, сейчас "взята пауза", сообщают украинские СМИ.
-
2025-05-16 17:36
Во всех регионах Армении 17 мая, в Международный день музеев, пройдет акция «Ночь музеев». Об этом сообщает пресс-служба министерства культуры.
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.