«Ժողովուրդ». ԱՎԱԳԱՆՈՒ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ 2 ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երևանի ավագանու:
Այսպիսով, դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երևանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամների՝ Նարինե Հայրապետյանին և Սոնա Աղեկյանին զրկել մանդատից:
Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը:
Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը թեև ներկայացել էին նիստերին, սակայն, որպես քաղաքական բոյկոտի տարբերակ, չէին մասնակցել նախագծերի քվեարկություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան»-ը օրեր առաջ՝ փետրվարի 29-ին, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը:
Մեզ «Մայր Հայաստան»-ից հայտնեցին, որ առաջիկայում Նարինե Հայրապետյանի մասով ևս հայց են ներկայացնելու. քանի որ վերջինս երկրում չէ, թղթաբանության հետ կապված խնդիրներ են առաջացել, ու գործընթացը ձգձգվել է:
Տեսնենք՝ փաշինյանական դատարանները ինչ վարք կդրսևորեն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.