Տիգրան Սարգսյան․ ԵԱՏՄ-ն դեռ պատրաստ չէ միասնական արժույթի տարածք ստեղծելուն
ԵԱՏՄ երկրները դեռ պատրաստ չեն միասնական արժույթի տարածք ստեղծելուն։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, Սանկտ–Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախկին ղեկավար, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա` այդ հարցն ակտիվ քննարկվում է և օրակարգում է արդեն տասը տարի` ԵԱՏՄ–ի ձևավորման պահից։ Նա մեջբերել է ԵՄ–ի օրինակը, որը միասնական արժույթի տարածք է ստեղծել և մտցրել եվրոն։
«Սակայն ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթ ներդնելուց դեռ հեռու ենք։ Անհրաժեշտ է համաժամանակեցնել հինգ երկրների օրենսդրությունները, հատկապես բանկային կարգավորման ոլորտում։ Դա երկարատև և մանրակրկիտ աշխատանք է պահանջում, որը դեռ պետք է արվի», – նշել է նա։
Սարգսյանն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ առաջնահերթ խնդիրներից է միասնական վճարային տարածքի ստեղծումը։ Պատժամիջոցների պայմաններում, երբ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում ԵԱՏՄ երկրների և ազատ առևտրի գոտու գործընկերների միջև արդյունավետ համագործակցելու համար, այդ խնդիրն առավել արդիական է դառնում, նշել է նա։
Սարգսյանն ավելացրել է, որ նման համակարգ պետք է մշակվի Իրանի, Եգիպտոսի, Վիետնամի, Հնդկաստանի, Սինգապուրի և Չինաստանի հետ համագործակցությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.