Последние новости

Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴԸ ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանական զինծառայողները ներկա լինելով թե՛ մեր բնակավայրերի հարևանությամբ, թե՛ ճանապարհներին` ամբողջությամբ անհնարինության են վերածել մարդկանց կյանքը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

 

«Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայումներ ունեն մեր համայնքների անմիջական հարևանությամբ և համայնքներն իրար կապող ճանապարհներին։ Այդ անօրինական, հանցավոր տեղակայումները 2 տեսակի են տեղակայումներ, որոնք Հայաստանի Հանրապետության անմիջական սահմանից ներս են և դրանք օկուպացված տարածքներն են, այնտեղ իրականացնում է նաև ամրացման շարունակական աշխատանքներ, և կան հատվածներ, որոնք չեն գտնում ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ, բայց քանի որ բնակավայրերի հարևանությամբ են և ադրբեջանական զինծառայողների սպառնալիքներով ու վերահսկողությամբ թույլ չեն տալիս, որ մարդիկ օգտագործեն իրենց պատկանող հողատարածքները, նորմալ կյանք վարեն և այլն։ Նրանց ներկայությունով վտանգված է մարդկանց առողջությունն ու կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, վաստակել ընտանիքի եկամուտը։ Որոշ դեպքերում ադրբեջանական զինծառայողների ներկայության պատճառով վտանգն այնքան է մեծ, որ մարդիկ կանգնած են էքզիստենցիալ հարցերի առաջ՝ կամ մնալ, կամ ապրել տառապելով»,- ընդգծեց Թաթոյանը։

Արման Թաթոյանը պատմեց, որ Ներքին Հանդում մարդիկ գետի ջուր են խմում, որովհետև ադրբեջանական կողմն օկուպացրել է նաև ջրի ակունքները «Ոչ միայն խոհանոցում, կերակուր պատրաստելիս և այլն, բայց նաև խմում են այդ ջուրը։ Մարդիկ չեն կարողանում մշակել իրենց այգիները։ Մարդիկ քուն ու դադար չունեն, որովհետև անզեն աչքով ադրբեջանակն դիրքերը երևում են։ Ներքին Հանդ գյուղի դպրոցը ադրբեջանական դիրքերի անմիջապես առաջ է։ Պատկերացրեք մեր երեխաների իրավունքների վիճակը նրանք դաս են անում պատուհանից ադրբեջանական զինծառայողների զինված դիրքը կարող է հանգիստ հետևել՝ դպրոցում ինչ է կատարվում»։

Նա նշեց, որ միայն Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի դիրքով.

«Պատկերացնո՞ւմ եք մարդանց վիճակը, երբ այսպիսի պատկեր է։ 2700 հա միայն Ներքին Հանդից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Ներքին Հանդում ծնողը երեխային չի կարողանում դպրոց տանել, այս դեպքում պատկերացնո՞ւմ եք խաղաղություն։ Ներքին Հանդում մարդիկ չեն կարողանում գնալ եկեղեցի, գերեզմանոցներ։ Մարդիկ պարբերաբար ականների պայթյունների ձայներ են լսում։ Մարդկանց ողջ կյանքը վերածել են անհնարինության։ Այս պայմաններում, երբ կա ադրբեջանական այս աստիճանի անօրինական ներկայություն, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումներ, ո՞վ ընդհանրապես կարող է խոսել Ադրբեջանի խաղաղ մտադրության մասին։

Ներքին Հանդի ուղղությամբ սադրանքի ողջ դիսկուրսն այն մասին էր, որ մեղա գալու տոնայնության մեջ այսպիսին էր՝ տեղի է ունեցել միջադեպ, հայկական կողմը քննելու է միջադեպը, նաև կառաջանան իրավական հետևանքներ հայ զինծառայողների համար։ Այսիքնքն՝ ադրբեջանական զինծառայողներն ամեն օր մարդկանց կյանքն անհնարինության են վերածել, նրանք ամեն օր ցույց են տալիս հանցավոր վարքագիծ, նրանք մեր տարածքի ներսում են։ Սա նշանակում է նաև, որ մեր զինծառայողների պաշտպանության բացարձակ լեգիտիմություն կա։ Դրա համար էլ այդ օպերացիայի անունը փորձում է դնել «հատուցում», մոռանալով, որ ինքն ամեն րոպե այդպիսի հանցանքներ է գործում մեր ժողովրդի նկատմամբ»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Геворг ДАНИЕЛЯН: АНТИЦЕРКОВНАЯ ПОВЕСТКА ОБРЕЧЕНА
    2025-06-03 15:11

    Дорогие соотечественники, любой пассивный шаг Святой Армянской Апостольской Церкви, каким бы заманчивым и конструктивным он ни казался, сторонников которого немало, по разным мотивам или просто из чисто благородных побуждений, не только не остановит это движение против церкви, но и создаст для него благодатную почву. Так что не поддавайтесь дешевым провокациям и предлагайте якобы адекватные решения. Святая Армянская Апостольская Церковь трезво и сдержанно оценивает, по сути, ситуацию, ведущую к разрушению одного из самых ключевых столпов государственности, поэтому совместными усилиями своих верующих сынов преодолеет ее и в дальнейшем продолжит свою миссию по сохранению нации.

  • Мэрия Еревана отказалась от закупки новой партии троллейбусов, обвинив в этом граждан
    2025-06-03 15:08

    Любые изменения, связанные с общественным транспортом, осуществляемые мэрией Еревана, направлены и на улучшение транспортной сети посредством дополнительных сборов. Об этом заявил на встрече с журналистами 3 июня пресс-секретарь мэра Еревана Айк Костанян, отвечая на вопросы, каков размер сборов после повышения платы за проезд в столичном транспорте и какую проблему это решило - разгрузку города или пополнение бюджета.

  • Песков: встреча Путина, Трампа и Зеленского в ближайшее время вряд ли возможна
    2025-06-03 15:05

    Трехсторонняя встреча президента РФ Владимира Путина с американским лидером Дональдом Трампом и Владимиром Зеленским в ближайшее время вряд ли возможна. Такие контакты должны стать результатом технических договоренностей, заявил журналистам пресс-секретарь главы российского государства Дмитрий Песков, передает ТАСС. 

  • Индия и Пакистан схлестнулись «тройственными союзами» на Южном Кавказе
    2025-06-03 14:42

    Индия наращивает объёмы продаж оружия Армении, что, по мнению аналитиков в Азии, является частью более широких усилий по противодействию растущему стратегическому союзу между Турцией, Азербайджаном и Пакистаном. Это трёхстороннее партнёрство с ярко выраженной военно-политической составляющей бросило вызов региональным интересам Нью-Дели и стало открытой поддержкой Исламабада после недавнего обострения их трансграничного конфликта.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ