ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՀԵՏՈ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԼԱՆԴՇԱՖՏԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԿՀԱՅՏՆՎԻ
Եթե «Կովերի պարտեզ» տեղամասի շուրջ ծագած վեճը, որն արդեն դատարանում է, հօգուտ ոչ թե Հայոց պատրիարքարանի, այլ իսրայելական «Xana Capital» ընկերության լուծվի, Երուսաղեմի քաղաքային լանդշաֆտը փոփոխության վտանգի տակ կհայտնվի, հաղորդում է The Guardian-ը:
«Տեղամասը Երուսաղեմի Հին քաղաքի վերջին մեծ պատմական բաց տարածքն է։ Այս սյուժեի ցանկացած փոփոխություն կազդի Երուսաղեմի կարգավիճակի վրա, կփոխի լանդշաֆտը»,- թերթին ասել է հայկական թաղամասի փրկության շարժման համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը։
Ջորջ Հինթլյանը, որը 25 տարի եղել է հայ համայնքի սեփականության հարցերով քարտուղարը, The Guardian-ին հայտնել է, որ նախկինում թաղամասի մի հատվածը գնելու փորձեր եղել են, սակայն համայնքն այն դիտարկել է որպես ժառանգություն, այլ ոչ թե որպես սեփականություն:
«Մենք բոլոր մակարդակներում առաջարկներ ենք ստացել, բայց մեզ հաջողվել է պաշտպանել տեղամասը»,- նշել է նա:
Թերթն ընդգծել է, որ հայերի հետ իսրայելական ընկերության տարածքային վեճի խորացմանը նպաստել է Գազայի հատվածում ընթացող պատերազմը, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այս ուղղության վրա։ Հինթլյանի խոսքով՝ նման պայմանները քաղաքում հողատարածքների հետագա ապօրինի զավթումների դուռ կբացեն, այդ թվում՝ բռնության կիրառմամբ:
«Քանի որ համաշխարհային ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների ուշադրությունը կլանված է այս հակամարտության վրա, պաղեստինյան գրավված տարածքներում բռնի վերաբնակեցվածների կողմից հողերի գրավման և հարձակումների աճ է գրանցվել։ Արևելյան Երուսաղեմում տների քանդելու դեպքերը նույնպես աճել են»- եզրափակել Է The Guardian-ը:
2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչներ «Կովերի այգում» հարձակվել էին հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.