Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ Ո՞Վ ՈՒՐԱՑԱՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ. Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎԱԶԳԵՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Նիկոլը Վազգեն Սպարապետի հակապատկերն է ու գործի գնդակահարողը, այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ո՞վ էր տարիներ շարունակ վարկաբեկում մեր հաղթանակները՝ Փաշինյանը։
Ո՞վ էր մերժում Արցախի հերոսներին՝ Փաշինյանը։
Ո՞վ էր բանակցում իր «սեփական զրոյական կետից»՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ Ադրբեջանը կառուցողական է՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ մեր բանակն ամենամարտունակն է, բայց մարտունակությունը չափում էր ելակով՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ կարող եմ Ադրբեջանում ներքին անկայունություն հրահրել՝ Նիկոլը։
Ո՞վ էր ասում՝ երբ ուզեմ Սերժ Սարգսյանի բանակցածին կվերադառնամ՝ Փաշինյանը։
Ո՞վ ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ՝ Փաշինյանը։
Ո՞վ ամեն ինչ արեց պատերազմ բերելու համար՝ Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք՝ Փաշինյանը։
Ո՞վ ասաց՝ ի՞նչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու՝ Փաշինյանը։
Ո՞վ ասաց՝ հաղթելու համար կարիք չկա ուրիշներին հաղթել՝ Փաշինյանը։
Ո՞վ հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվեց դադարեցնել պատերազմը՝ Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Շուշին՝ Փաշինյանը։
Ո՞վ ստորագրեց կապիտուլյացիան՝ Փաշինյանը։
Ո՞վ ստորագրեց 9-րդ կետը՝ Փաշինյանը։
Ո՞վ խաղաղություն խոստացավ, բայց նոր պատերազմներ բերեց՝ Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցիներին՝ Փաշինյանը։
Ո՞վ հրաժարվեց Սև լճի 30 տոկոսի համար ազատագրել մեր տարածքները՝ Փաշինյանը։
Ո՞վ հայտարարեց, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի՝ Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Լաչինն ու Աղավնոն՝ Փաշինյանը։
Ո՞վ Պրահայում հանձնեց Արցախն Ադրբեջանին՝ Փաշինյանը։
Ո՞վ հանցավոր անգործություն ցուցաբերեց Արցախի հայաթափման ժամանակ՝ Փաշինյանը։
Ո՞վ պատերազմի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան ուզում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր Հայաստանը դարձնում է Թուրքիայի վասալ՝ Փաշինյանը։
Ո՞վ ասեց՝ ի՞նչ կապ ունի Արարատ լեռը մեր պետության հետ՝ Փաշինյանը։
Ո՞վ պատերազմ հայտարարեց Անկախության հռչակագրին՝ Փաշինյանը։
Ո՞վ ուրացավ Եռաբլուրը՝ Փաշինյանը։
Ո՞վ սպանեց Վազգենի երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը՝ Փաշինյանը։
Ո՞վ է Հայաստանի ադրբեջանացման առաջամարտիկը՝ Փաշինյանը։
Սրանք փաստեր են, որոնք որևէ հայ մոռանալու իրավունք չունի»,- Facebook-ում գրել է ՀՀԿ փոխնախագահը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 15:50
Подводя окончательный итог заявлениям, сделанным накануне Пашиняном, можно сказать, что пресс-конференция была необходима для того, чтобы Никол Пашинян публично признал готовность/обязательство предоставить Турции и США коридор через территорию Армении. Коридор, который сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.