Последние новости

Պիստորիուս․ Taurus հրթիռներն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ ոչ մի քաղաքական որոշում չկա

Ռուսաստանի կողմից գաղտնալսված Ուկրաինայի հարցով ռազմական զանգըցույց տվեց, որ Taurus հրթիռները Կիևին փոխանցելու վերաբերյալ ոչ մի քաղաքական որոշում ընդունված չի եղել, երեքշաբթի օրը Շվեդիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

«Հեռախոսազրույցի ընթացքում նրանք միշտ հիշատակել են, որ Taurus-ն Ուկրաինայում տեղակայելու վերաբերյալ ոչ մի քաղաքական որոշում չկա ո՛չ կանցլերի (Օլաֆ Շոլց), ո՛չ իմ կողմից», -ասել է Պիստորիուսը մամուլի ասուլիսի ժամանակ:

Մարտի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդել էր Կիևին թևավոր հրթիռներ մատակարարելուց հրաժարվելու մասին։ Նա հավելել էր, որ Taurus հրթիռների տեսական օգտագործումը հնարավոր է միայն գերմանացի զինվորականների անմիջական ներկայությամբ, իսկ «դրա մասին խոսք լինել չի կարող»։

Մարտի 1-ին RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր ռուսերեն լեզվով սղագրություն, այնուհետև Բունդեսվերի բարձրաստիճան սպաների զրույցի ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Մեծ Բրիտանիայի հետ կապ հաստատելու հնարավորությունը՝ Ղրիմի կամրջի վրա «Taurus» թևավոր հրթիռներով հարձակման հարցով, ինչպես նաև թույլ են տալիս հարձակումների համար հարյուրավոր այդպիսի հրթիռներ տեղափոխել Կիև։ Սիմոնյանի խոսքով, խոսակցությունը տեղի է ունեցել այն օրը, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտությունում ներգրավված չէ և չի էլ լինելու։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ