Հայաստանում կողմնորոշվել են մինչև Իրանի սահման ճանապարհ կառուցելու հարցում
Հայաստանում պատրաստ է Իրանի սահման տանող «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհի 90–կիլոմետրանոց հատվածի կառուցման նախագիծը: Մի հատվածում շինարարական աշխատանքներ են սկսվել, մյուս երկուսի համար Հայաստանը բանակցում է ֆինանսավորման շուրջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Աշխատանքները սկսվել են Ագարակ-Քաջարան 32-կիլոմետրանոց ճանապարհին (Իրանի սահմանից)։ Շինարարությունը կարող է ավարտվել մինչև 2028 թվականը: Կապալառուները՝ իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությությունները, նախապատրաստական աշխատանքներ են տանում շինարարության մեկնարկից առաջ։
Նախագծով նախատեսվում է կառուցել 17 կամուրջ, 2 թունել (900 մ ընդհանուր երկարությամբ) և 5 տրանսպորտային հանգույց:
Ինչ վերաբերում է Սիսիան-Քաջարան 60–կիլոմետրանոց մայրուղուն և Քաջարանի թունելին (դեպի Ագարակ), ապա դրանց նախագծերը պատրաստ են, և այժմ Հայաստանի իշխանությունը ֆինանսավորման աղբյուր է փնտրում։
Սիսիան-Քաջարանը համարվում է «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհի նախագծի ամենաբարդ հատվածը։ Այն իր մեջ ներառում է 27 կամուրջ (ընդհանուր երկարությունը` 4,7 կմ) և 9 թունել (ընդհանուր երկարությունը` 12,5 կմ):
Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ» նախագծի ժամկետների և վերջնական արժեքի մասին պատկերացում այս պահին չունի։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.