Մետաքսե Հակոբյան․ Մեր նպատակն է լսելի դարձնել արցախահայության ձայնը
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն մշակել և շուտով կմեկնարկի լայնամասշտաբ ծրագիր, որի նպատակն է լսելի դարձնել արցահայության ձայնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, ծրագրին կմասնակցեն բռնի տեղահանված մեր երիտասարդները, որոնք հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց խնդիրներն ու այն բոլոր մտքերը, որոնք այս ընթացքում կուտակվել ու հրատապ լսելիություն են պահանջում։
Ծրագրի նպատակն է՝
- Լսել և լսելի դարձնել արցախահայության ձայնը:
- Վեր հանել Հայաստանում բնակություն հաստատած՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները:
- Քննարկել և իմի բերել այն բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղիները, որոնք կարող են օգնել բոլորիս վերադառնալ Արցախ:
- Քննարկել այս պահին տիրող իրավիճակը:
- Հասկանալ, թե ի՞նչ խնդիրների են բախվում արցախցի երիտասադրները Հայաստանում և գտնել դրանց լուծման ճանապարհային քարտեզը:
Ծրագրի ավարտին ՀԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացվի քննարկումների ամփոփ պատկերը:
Աշխատանքների արդյունքները կներկայացվի ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և բարերարներին՝ հետագա ծրագրերի իրականացման նպատակով:
Համագործակցության ենք հրավիրում շահագրգիռ կազմակերպություններին և բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր որևէ կերպ կցանկանան աջակցել այս ծրագրի իրականացմանը:
ԶԼՄ-ների լուսաբանման համար հանդես կգանք հայտարարությամբ։
Հարցերի և համագործակցության համար՝
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ՝
Ք. Երևան, Արա Սարգսյան 6
ՀՎՀՀ - 01345514
Հեռ. +37497212297, +37497230043, +37493409525
e-mail – [email protected]
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
EUR/ ԵՎՐՈ - 1510004856460461
AMD /ՀՀ դրամ - 1510015231181195
RUB /Ռուսական ռուբլի - 1510008906256238
USD /ԱՄՆ դոլար - 1510016044964931 ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԵՐ ՈւԺԸ, ՄԻՏՔԸ, ԿԱՄՔԸ, ՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅՈւՆՆ Ու ՍԵՐՆ Է ՊԵՏՔ...»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.