Փաստաբան․ Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո սրվել է, նա դիմել է հիվանդանոց
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո փոքր–ինչ սրվել է, նա գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն հետազոտության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Գարիկը հենց հիմա հիվանդանոցում է, այսօր առավոտյան է տեղափոխվել և կրկին անցնում է հետազոտություններ»,–ասաց փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բուժկենտրոն, որտեղ նրա սիրտը ստենտավորել են, տեղադրել են 5 ստենդ, բայց նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա։
Նշենք, որ փետրվարի 26–ին Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատական հրատապ նիստ էր հրավիրել և խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրել։
«Անհապաղ դատական նիստ հրավիրելու միջնորդություն էինք ներկայացրել, առաջնահերթության կարգով՝ արտահերթ, բայց պարզվեց, որ մեր միջնորդության ներկայացման հենց հաջորդ օրը առավոտյան դատավորը գնացել է արձակուրդ ու վերադառնալու է միայն մարտի 15-ին։ Հետևաբար, այլ դատավոր չի կարող քննարկել արտահերթ միջնորդությունը, քանի որ գործն իր վարույթում է և պետք է սպասենք, մինչև ինքը արձակուրդից վերադառնա, նոր անդրադառնա այդ միջնորդությանը։ Չգիտեմ՝ դատավորի արձակուրդ գնալը զուգադիպություն էր, թե դիտավորություն, բայց փաստ է, որ մենք միջնորդությունը ներկայացրինք, հաջորդ օրն առավոտյան դատավորը մեկնեց արձակուրդ»,- ասաց Հովհաննիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 17:14
Безусловно, в Армении есть чему удивляться. Но даже для общества, которое за семь лет повидало всякое, поведение сегодняшнего политического руководства все равно ошеломляет.
-
2025-07-25 16:39
Гор Тадевосян, ранее арестованный по делу о хищении 590 000 долларов США из здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении, освобождён из-под ареста. Суд избрал в отношении него меру пресечения в виде домашнего ареста.
-
2025-07-25 16:37
Армения в период с 1-го января по 24 июля текущего года экспортировала 41 814 тонн абрикосов. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в министерстве экономики Армении.
-
2025-07-25 16:34
Иран и "евротройка" (Великобритания, Франция, Германия) провели в пятницу переговоры по ядерной проблематике. Об этом заявил замглавы МИД Ирана Казем Гариб-Абади.