Последние новости

Պեսկով․ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու որոշում չի եղել

Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, Ռուսաստանին դրա մասին չեն հայտնել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սոչիում ընթացող Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ։

«Ինչ-որ որոշումներ այս առումով, որքանով հասկանում ենք, չեն եղել։ Պաշտոնական խողովակներով ոչ ոք մեզ այդ որոշումները չի հասցրել», - ասել է Պեսկովը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա նշել է, որ Մոսկվան քաղաքական կամք ունի դրանք հետագայում կառուցելու համար, իսկ ներկայիս դժվարությունները կանցնեն:

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։

«Երկրների, ինչպես նաև մարդկանց հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են լինում։ Ամենամոտ հարևանները կարող են ունենալ լարված հարաբերություններ: Բայց այստեղ քաղաքական կամք է պահանջվում` մեր կողմից այն կա, երկու երկրների առաջնորդների կառուցողականությունը և հեռատեսությունը։ Մեր կողմից դա էլ կա»,-ասել է մամուլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցելուց։ Ռուսաստանում հույս ունեն, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ավելի ուշ իշխող կուսակցությունը հաստատել է, որ օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը քննարկվում է։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ