Մեր օրհնությունն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց. Գարեգին Երկրորդի շնորհավորանքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային տոնի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կանանց տոնի առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։ Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես նրա առաքելությունն ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները»,– ասված է ուղերձում։
Կաթողիկոսը նաև հիշատակել է այն հանգամանքը, որ ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Ուղերձում Վեհափառն ընդգծել է` դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային–հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և Հայաստանի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 13:00
Замминистра обороны Армении Арман Саркисян признал существование проблем с оперативностью предоставления информации о ситуации на границе.
-
2025-05-05 12:58
Вчера утром, в промежутке между 10:00 и 11:00, в селе Мармарик укрупнённой общины Цахкадзор распространились слухи, что двухлетний ребёнок упал в реку Мармарик.
-
2025-05-05 12:55
Военно-политический кабинет Израиля в ночь на понедельник единогласно одобрил план расширения операции в секторе Газа. Об этом советник канцелярии израильского премьера Дмитрий Гендельман сообщил в Telegram-канале.
-
2025-05-05 12:52
Заявления руководства США о полной ликвидации иранской ядерной программы являются деструктивными и только мешают заключению сделки, заявил на еженедельной пресс-конференции в понедельник официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.