Փոխնախարար․ Կան մեծ շանսեր, որ մինչև 2031 թվականը Հայաստանի համար գազի գինը կպահպանվի
Կան մեծ շանսեր, որ առնվազն ևս 8 տարի ՀՀ–ի համար գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում չլինեն։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Վերջին 5 տարվա ընթացքում միայն 2019 թ–ի հունվարի 1–ին է գազի գինը ֆիքսվել ՀՀ–ում։ Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունները կան, սակայն կան մեծ շանսեր, որ առնվազն ևս 8 տարի ՀՀ–ի համար գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում չլինեն։ Մինչդեռ, եթե գազի գինը աշխարհում դառնա 3000 դոլար, դժվար թե ՀՀ–ում հնարավոր լինի գազի գինը 165 դոլար պահպանել։ Միևնույն ժամանակ մենք տեսանք` երբ մեկ տարի եվրոպական ու միջազգային շուկաներում գազի գինը հասավ 2000–3000 դոլարի, ՀՀ–ում գինը պահպանվեց»,– ընդգծեց Վարդանյանը։
Փոխնախարարն իր համոզմունքը հիմնավորեց` հիշեցնելով 2013 թ–ին ստորագրված գազի պայմանագրի` 2023 թ–ին լրացուցիչ կնքված համաձայնագիրը, ըստ որի` ՀՀ համար գազի գինը մինչև 2031 թ–ն, որոշակի մեխանիզմների պահպանմամբ, պետք է լինի ներկայիս արժեքների շրջանակում։
Նրա խոսքով` ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այդ գինը պահպանվի ու լինի մատչելի, եթե նման ազդակներ լինեն աշխարհում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.