Սուրեն Սարգսյան․ Արևմուտքն աննախադեպ ակտիվացնում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
Արևմուտքն աննախադեպ ակտիվացնում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը.
«Չեմ զարմանա, որ առաջիկա շաբաթներին շաաատ բարձրաստիճան ՆԱՏՕ-ականներ գան Հայաստան, Հայաստանն էլ ԵՄ-ին պաշտոնապես դիմի՝ ակտիվ ինտեգրացիոն գործընթաց սկսելու նախաձեռնությամբ»,- գրել է Սարգսյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս թուրքական պետական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը երբևէ մտածե՞լ է ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին միանալու մասին, հայտարարել էր՝ Երևանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը.
«Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը: Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».