Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԻ ՏԱՎՈՒՇՅԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՊԱՀԵԼԸ ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻԱԿ ՀՈՒՅՍՆ Է
Փոքրիշատե կազմակերպված դիմադրություն ցույց տալու դեպքում Ադրբեջանին երբեք չի հաջողվի անգամ մեկ քառակուսի մետր հող գրավել Տավուշում։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը միակն է, որտեղ դեռևս պահպանվել է նախապատերազմյան իրավիճակը։ Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ավելին, սա այդ սահմանի այն հատվածն է, որը անվտանգային մեծ առավելություն է տվել մեզ ոչ միայն Տավուշում, այլև Արցախում։ Պատահական չէ, որ ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ ստորաբաժանումները հենց Տավուշում էին տեղակայված։ Արցախում պատերազմ սկսելու պարագայում այստեղից ամեն պահ կարելի էր երկրորդ ճակատ բացել և շեշտակի հարվածով կոտրել թշնամու ողնաշարը։ Այն փաստը, որ 2020-ին Նիկոլի կառավարությունը չի դիմել այդ քայլին, իրենց դավաճան լինելու հերթական ապացույցներից է։
Ու չնայած 44-օրյա պատերազմին կրած մեր ծանր պարտությանն ու դրան հետևած ոչ պակաս ծանր կորուստներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածը շարունակում է մնալ թշնամուն զսպելու և ուժերի հավասարակշռությունը վերականգնելու կարևոր գործոն։ Ահա պաշտպանական այդ վերջին ռեսուրսից են այսօր ցանկանում զրկել մեզ Ալիևն ու Նիկոլը։
Ադրբեջանի պահանջն այսպես կոչված անկլավները չեն։ Սա չի կարելի չհասկանալ։ Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի ներկայիս տեսքը սեփական ուժերով վերականգնվելու և երկիրը փրկելու մեր վերջին հույսն է։ Եթե այստեղ էլ կորցնենք, ապա մեր Հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը միայն ու միայն ուրիշների ողորմության արդյունքը կլինի։ Դե ապրելը ո՞րն է՝ խղճուկ գոյություն պահպանել»,- գրել է քաղաքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».