Ինչպիսի՞ն կլինի կոնսերվատորիայի և մյուս բուհերի ճակատագիրը. ԿԳՄՍ-ն պարզաբանում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է, թե երևանյան բուհերի օպտիմալացման և խոշորացման ծրագրի շրջանակում ինչ ճակատագիր է սպասվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային և մյուս բուհերին։
Նշենք, որ դեռ մի քանի օր առաջ «Ժողովուրդ» պարբերականը գրել էր, որ հայտնի է դարձել այն 5 ուղղության ամբողջական ցանկը, որի շրջանակում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և խոշորացման ծրագիրը։ Թերթը գրում է, որ Հայաստանում կլինի բուհական կրթության 5 ուղղություն` «Արվեստներ», «Կրթական», «Բժշկական», «Դասական» և «Տեխնոլոգիաներ»։
ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ բուհերի խոշորացման գործընթացի շրջանակում աշխատանքային խմբեր են ստեղծվել, կազմը բուհերին ուղարկվել է մարտի 7-ին։ Լրատվամիջոցներում հրապարակված ցանկը այդ խմբերում ընդգրկված ոլորտային կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման։
«Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ նախապես առաջադրել են ներկայացուցիչներ։ Նրանց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են խոշորացման գործընթացին, ինչպես նաև կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր։ Կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև այդ խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական:
Սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները:
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բուհերի խոշորացման գործընթացի շրջանակում առաջարկվել է 6 ուղղություն։
«Կոնսերվատորիան էլ որպես պետական բուհ այս գործընթացի շահառու է։ Մեր գործառույթն այն է, որ իրենց հետ քննարկենք ու հասկանանք, թե որոնք են այն շփման կետերը, որի շուրջ հնարավոր այս ամենը զարգացնել»,– նշեց Հայոցյանը։
Անդրադառնալով շենքի վաճառքին առնչվող հարցերին` նա ընդգծեց, որ այդ խոսակցությունները պետք է մեկընդմիշտ փակվեն։ Պաշտոնյան շեշտեց` կառավարությունը հանձնարարական է տվել` պետք է ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ կազմակերպել և որպեսզի առանց օտարման կամ վաճառքի բուհերի շենքերի օգտագործումն Ակադեմիական քաղաքին եկամուտ բերի։
Հայոցյանը վստահ է` բուհերի շենքերի գնելու մասին լուրերը միանշանակ չափազանցված են։ Կոնսերվատորիայի ուսանողների մտահոգությունների մասով, որ հնարավոր է օրինակ` բեմից զրկվեն, նա ընդգծեց, որ ճարտարապետները նախագծում են Ակադեմիական քաղաքի կամպուսի սիրտը, որտեղ լինելու են համերգային մեծ ու փոքր բեմեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».