Չախոյանը հայտարարել է մարտի 12-ին տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցի մասին
Ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել է մարտի 12-ին՝ ժամը 9։00-ին, Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցի մասին:
Նա հիշեցրել է, որ հենց այդ օրը ավագանու նիստի ժամանակ փորձելու են ընդունել տրանսպորտի թանկացման նախագիծը: Չախոյանը կոչ է արել քաղաքացիներին միանալ և իրենց անհամաձայնությունը հայտնել տրանսպորտի թանկացմանը:
«2013թ-ին ներկայիս իշխանությունը պայքարում էր տրասպորտի թանկացման դեմ՝ նշելով, թե 50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, և որ մենք հացի խնդիր ունեցող երկիր ենք… 2018թ-ից առաջ և իշխանության գալուց հետո էլ հայտարարել էին, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց հերթական անգամ ժողովրդին խաբեցին»,- Facebook-ի իր էջում գրել է նա։
Մարտի 7-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ էր հաղորդել միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծի մասին, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում: Նա հայտնել էր, որ նախագծով նախատեսվում է 30 օրվա համար վճարել 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Փետրվարի 13-ին Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր, որ մտադիր են տրանսպորտային միասնական համակարգի նախագծում ներառել սուբսիդավորման փաթեթներ բնակչության խոցելի խավերի համար, ինչպես նաև վերանայել սակագները։
Armenia Today-ը հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, մեծամասնությունը նախագծին դեմ էր արտահայտվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).