Փաշինյան․ Միայն ԼՂ-ից տեղահանվածների համար բնակարանային ծրագիր անելը լարում կառաջացնի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելու դեպքում հանրության շրջանում կարող է լարում լինել, որովհետև ՀՀ քաղաքացիներն էլ խնդիր ունեն։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով բնակարանային ապահովման ծրագրի մասին` նա ընդգծեց, որ այն հանրային քննարկման փուլում է։ Այսինքն` «դիզայնը» նախնական փուլում է, բայց վերջնական որոշումը կկայացնեն տարբեր կարծիքներ լսելուց և վերլուծելուց հետո։
«Մեր տրամաբանությունը հետևյալն է` եթե այս ծրագիրն անենք միայն ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար, ապա կարող է լարում ստեղծվել հանրության ներսում։ Կան մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն` լինելով ՀՀ քաղաքացի։ Մենք ուզում ենք մի ծրագիր անել, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիների համար։ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, որովհետև առանց դրա էլ կարող է լարում ստեղծվել։ Մարդիկ կարող են ասել, որ իրենց բնակարան չի տրվում` չնայած իրենց երեխաները ծառայում են ՀՀ բանակում, բայց ինչու պետական բյուջեից աջակցություն ստացող մյուս հայրենակիցների զավակները չպետք է ծառայեն ՀՀ ԶՈւ–ում»,– ասաց վարչապետը։
Անդրադառնալով գնին` նա շեշտեց, որ 3 մլն դրամը դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են գործակիցներ լինել։ Փաշինյանը նշեց, որ այդ գործակիցները կարող են տարբեր լինել` այդ թվում բազմազավակ, զոհվածի կամ այլ կարգավիճակ ունեցող ընտանիքների մասով։ Դրանք կարող են կախված լինել նաև բնակավայրերով, օրինակ` 3 ցանկ լինի։
ՀՀ վարչապետը հավելեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից նամակներ է ստանում ու, դրանք ընթերցելով, հասկանում է, որ որոշ հարցերի վերաբերյալ թյուրընկալումներ կան։ Նա վստահեցրեց` «40 000 + 10 000 դրամ» ծրագրի մասով խոսակցությունները, թե այն շուտով կավարտվի, ճիշտ չէ։ Նա շեշտեց` առնվազն մինչև տարվա վերջ ծրագիրը կերկարացվի, դրանից հետո կմտածեն հետագայի մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».