Մարգարիտ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԲՈԼՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է կոնսերվատորիան փակելու և այն ակադեմիական քաղաքին միացնելու մասին լուրերին։
«Կոնսերվատորիան երաժշտական միակ խոշորագույն բուհն է, որը պետք է շարունակի մնալ իր տեղում։ Կոնսերվատորիայի ղեկավարությունը նույնպես բուհը փակելու խոսակցությունների պատճառով շատ մտահոգ է, և գիտական խորհուրդը նամակ է ուղարկել մեր բուհի կողմից՝ ասելով, որ դա անթույլատրելի է։ Քանի որ մենք շատ անկանխատեսելի երկրում ենք ապրում ու երբեք չգիտենք՝ վաղն ինչերի առաջ կարող ենք կանգնել, իմ նման երաժիշտներն այսօր նաև նպատակահարմար են գտնում կանգնել կոնսերվատորիայի ղեկավարության կողքին։ Ընդհանրապես այս պրոցեսը բոլոր բուհերի հանդեպ շատ վատ ու ծանր պրոցես է, ես համարում եմ, որ մեր չխոսելը, լուռ լինելը շատ վատ է»,- ընդգծել է Սարգսյանը։
Նա կոչ է արել բուհերի ուսանողներին, դասախոսներին ոտքի կանգնել, քանի որ բոլորը պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 14:34
Между депутатами от правящей фракции и оппозиции произошел жаркий спор в парламенте Армении.
-
2025-05-14 13:38
Два из пяти уголовных производств в отношении журналистки из Гюмри Лилит Агекян находятся на стадии предварительного расследования, сообщает пресс-служба Следственного комитета (СК).
-
2025-05-14 13:33
Президент США Дональд Трамп провел встречу с президентом переходного периода Сирии аш-Шараа в Саудовской Аравии, это первая встреча лидеров двух стран за 25 лет, передает РИА Новости со ссылкой на газету Washington Post.
-
2025-05-14 13:30
Скандал разразился в школе села Мердзаван общины Паракар Армавирской области между учениками и учителем истории. Ученики обвинили учителя во лжи и освистали.