ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՔՊ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Սա շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել»,– նշում է պարբերականը` հավելելով, որ Առուշանյանի՝ ՔՊ-ական դառնալու գործում իր ներդրումն ունի նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Թերթը կապ է հաստատել Առուշ Առուշանյանի հետ, նա հորդորել է նման հարցերով իրեն չզանգել և չանհանգստացնել։
Պարբերականը հիշեցրել է Գորիսի համայնքապետի դեմ հարուցված գործերը։
9-ամսյա կալանքից հետո Առուշ Առուշանյանը 2022 թվականի մարտի 28-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց, երբ դատավորը արդարացրեց նրան ընտրական հանցագործությունների հոդվածներով։ Եվս մեկ քրեական գործ կա, որով նա մեղավոր է ճանաչվել։ Ըստ իրավապահների` Գորիսի քաղաքապետն իրեն պատկանող ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և վնաս պատճառել շրջակա միջավայրին ու պետությանը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի մեկ այլ դրվագի, Առուշանյանը մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս ու մարմնական վնասվածքներ է պատճառել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.