ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՊԱՐԶ ՄԻՋՈՑ ԵՆ ՆՇԵԼ
Վաթերլոոյի համալսարանի կանադացի գիտնականներն ապացուցել են, որ բարձրաձայն կարդալն օգնում է ավելի լավ հիշել տեքստի բովանդակությունը, բայց չի ազդում նյութն ավելի լավ հասկանալու ունակության վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Memory & Cognition (M&C) գիտական ամսագրում:
20-րդ դարի սկզբից հայտնի է, որ բարձր կարդալը հիշողության վրա դրական ազդեցություն ունի (այսպես կոչված՝ արտադրական էֆեկտ)։ Բայց մինչև վերջերս այդ երևույթը ամբողջությամբ ուսումնասիրված չէր։ Օրինակ, անհասկանալի էր, թե արդյոք վոկալիզացիան օգնում է բարելավել գիտելիքների ձեռքբերումը:
«Մենք ցանկանում էինք պարզել, թե արդյոք արտադրական էֆեկտը, որը հայտնի մեթոդ է հիշողության բարելավման համար, կարող է տարածվել գրավոր տեքստի ավելի խորը ընկալման վրա, այն տիպիկ բառերի ցանկից դուրս, որոնք հետազոտողները օգտագործում են հիշողության ուսումնասիրության մեջ», - բացատրել է հետազոտության հեղինակ Բրեդի Ռոբերթսը:
Մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ մի շարք փորձերի ընթացքում գիտնականները հաստատել են, որ բարձրաձայն կարդալը զգալիորեն բարելավում է նյութի պահպանումը՝ համեմատած լուռ կարդալու հետ: Բայց երբ խոսք է եղել ըմբռնման մասին, արդյունքները ցույց են տվել, որ ընթերցանության ըմբռնման մակարդակը նույնն էր՝ անկախ ընթերցանության մեթոդից:
Բրեյդի Ռոբերթսը նշել է, որ գործնական իմաստով մարդու համար օգտակար է բարձրաձայն կարդալ գնումների ցուցակը, բայց ջանք չգործադրել դասագրքի մի գլխի տեքստը կարդալու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:31
За заявлениями о том, что победа фашистской Германии была бы выгодна армянскому народу, видна "рука" нынешних властей Армении, продолжающих распространять антироссийские нарративы. Об этом в беседе со Sputnik Армения заявил историк, бывший вице-спикер парламента и член Исполнительного органа Республиканской партии Эдуард Шармазанов.
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.