ԲԱՔՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ ՉՈՒՆԻ ԴՐԱՆՑ ՀԱՎԱԿՆԵԼՈՒ. ԳԵՆԵՐԱԼԸ` ՏԱՎՈՒՇԻ «ԱՆԿԼԱՎՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1926 թվականի քարտեզով որևէ անկլավ չկա, ու Բաքուն իրավական որևէ հիմք չունի դրանց հավակնելու։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասաց ՀՀ սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը` անդրադառնալով ՀՀ գյուղեր և այլ տարածքներ հանձնելու մասին հայտարարություններին։
Նշենք, որ մարտի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ցույց տվեց ՀՀ տարածքի մանրակերտը` պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Խոսելով Տավուշի մարզի 4 գյուղի մասին` նա ընդգծեց, որ Ադրբեջանի մամուլում տարածվող անուններով գյուղեր երբեք ՀՀ տարածքում չեն եղել։ Հայտարարեց նաև, որ նախկին սահմանը, որը ԽՍՀՄ–ի ժամանակ գոյություն է ունեցել, այդ սահմանից այն ինչ գտնվում է այն կողմում՝ Ադրբեջան է, ինչ գտնվում է այս կողմում` Հայաստան։
«Վերցրեք 1926 թվականի Հայաստանի քարտեզը, ոչ մի անկլավ չկա։ Որտեղի՞ց ու ի՞նչ պատճառներով հայտնվեցին այդ «անկլավները»։ Այդ հատվածներում ադրբեջանցիները խորհրդային տարիներին արածեցնում էին իրենց նախիրները, հետո բնակավայրեր կառուցում, այդպես են այդ «անկլավները» ի հայտ եկել։ Չնայած դրան, Բաքուն ոչ մի իրավական հիմք չունի հավակնությունների համար»,– նշեց Ստեփանյանը։
Նա հակասական համարեց Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հայտարարությունները։ Այսպես, եթե ասուլիսի ժամանակ Փաշինյանը փորձում էր մանևրել ու հստակ բան չասաց, ապա հաջորդ օրը նախարարը հասկացրեց` հանձնում են։ Գեներալը հիշեցրեց, որ խոսվում է նաև այդ «անկլավները» հայկական Արծվաշենի հետ փոխանակելու մասին ու վստահեցրեց` Ադրբեջանը նման քայլի չի գնա։
«Իհարկե, Արծվաշենը տարածքով շատ ավելի մեծ է (40 ք/կմ), քան այդ բոլոր «անկլավները» միասին վերցրած, բայց այն ռազմավարական արժեք չունի, որ Բաքուն Հայաստանին զիջի այդ «անկլավները»։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է այդ տարածքների արժեքը Հայաստանի համար թեկուզ այն պատճառով, որ դրանցով անցնում է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։ Իհարկե, Վրաստան տանող ճանապարհը կարելի է անցկացնել այլ տարածքով, բայց պետք է հասկանալ, որ Տավուշում Հայաստանն առանցքային բարձունքներ ունի։ Եթե «անկլավները» հանձնվեն հակառակորդին, ապա նա շատ լուրջ առավելություն կստանա, այդ իսկ պատճառով ոչ մի դեպքում չի կարելի այդ գյուղերը տալ»,– նշեց Ստեփանյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 12:11
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи во время выступления на церемонии, проходившей в мавзолее Имама Хомейни в присутствии сотрудников Министерства иностранных дел заявил, что позиция Тегерана на ядерных переговорах с Вашингтоном заключается в «отказе от доминирования», сообщает Mehr.
-
2025-05-31 12:06
Турецкая правящая Партия справедливости и развития (Ak Parti) рассматривает вариант с выдвижением в президенты действующего лидера республики Реджепа Тайипа Эрдогана на третий срок через голосование в парламенте. Об этом пишет РИА Новости со ссылкой на турецкую проправительственную газету Türkiye со ссылкой на источники.
-
2025-05-31 12:05
Заявления главы правительства шокировали всех нормальных людей. Ситуация и выводы, которые нужно сделать, требуют не эмоций, а холодных формул.
-
2025-05-31 11:11
Союз армян России считает недопустимыми оскорбительные высказывания в адрес служителей Святой Армянской Апостольской Церкви, прозвучавшие из уст премьер-министра Армении Никола Пашиняна в дни, когда христиане мира отмечают праздник Воскресения Господня. Об этом говорится в заявлении САР.