ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ «ԱՆՊՏՈՒՂ» ԵՆ ԱՆՎԱՆԵԼ
Մի խումբ պատմաբաններ «անպտուղ» են անվանել 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հետ կապված քննարկումները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ և հայտարարել, որ հրաժարվում են այս հարցի հետագա քննարկումից։ Այս մասին նշվում է պատմաբան Հայկ Դեմոյանի facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Մասնակի շտկումներից հետո դասագիրքը շրջանառության մեջ թողնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշումը, ինչպես նաև հեղինակի և այլ անձանց կողմից արված ոչ մասնագիտական, հիմնազուրկ և սուբյեկտիվ մոտեցումներն ու մեկնաբանությունները կանխակալ են, մակերեսային և անհեռատես: Ուստի, այլևս հարկ չենք համարում կրկին պատասխանել դրանց և/կամ ներքաշվել անպտուղ քննարկումների ու բանավեճերի մեջ»,- նշել են պատմաբանները:
Պատմաբանները շարունակում են մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը, չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձևավորմանը, ակնհայտորեն զուրկ է գիտական, շաղկապված, հաջորդական շարադրանքից և մեթոդաբանական պատշաճ հենքից, հակասում է սովորողների հիմնավոր, հավաստի և որակյալ կրթություն ստանալու սկզբունքին և, ըստ այդմ, չի կարող որպես դասագիրք կիրառվել հանրակրթական դպրոցներում և րոպե առաջ պետք է խոտանվի:
Հայտարարությանը միացել են 70-ից ավելի պատմաբաններ, որոնց թվում են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալբերտ Խառատյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը և ուրիշներ:
Փետրվարի 27-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ հայց է ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով գործածությունից հանել դասագիրքը։
Իշխանությունները դասագիրքը ներառել են դպրոցական ծրագրում 2023 թվականի սեպտեմբերին։ Պատմաբաններն ու մանկավարժները խստորեն քննադատել են դասագիրքը՝ պատմությունը խեղաթյուրող փաստական սխալների համար։ Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին ասել էր, որ դասագրքում չեն հիշատակվում նաև Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանները։ Նա դասագիրքը կապել էր երկրի Սահմանադրությունը փոխելու իշխանությունների պլանների հետ, ինչպես պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։
Դասագիրքը քննադատել են նաև հարցմանը մասնակցած ուսուցիչները։ Անդրեասյանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ նախարարությունը լրամշակում է դասագիրքը՝ հաշվի առնելով քննադատությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.