ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ. ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀՀ-Ի ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանը փորձում է ապագա կորուստների մեղքը բարդել ողջ ժողովրդի վրա
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Եվրախորհրդարանի նախօրեին ընդունված բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։
Փաշինյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները «լի են ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու վճռականությամբ և կամքով»: Նա կարծում է, որ երեկվա բանաձևը պետք է դառնա Հայաստանում լայն հանրային քննարկումների առարկա։ Փաշինյանի կարծիքով՝ նման «մեսիջներն» էլ ավելի մեծ հասարակական հնչեղության կարիք ունեն և դրանց արձագանքը չպետք է սահմանափակվեն միայն իշխանության արձագանքով։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի, մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն տվեց բանաձևին, որով առաջարկվում էր դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։
Ընդամենը մի քանի օր առաջ իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլնի, ասաց, որ «ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Սահմանադրությանը հավասար հարցեր են։ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը պահանջում է հանրաքվե», և այժմ Փաշինյանն առաջարկում է լայն հանրային քննարկման առարկա դարձնել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հայտի հարցը։ Սա պատահական չէ, իշխանությունները ոչ միայն ցանկանում են գոնե մինիմալ լեգիտիմության տեսք տալ հայկական պետականության հիմքերը թուլացնելու իրենց քաղաքականության համար, որը հանրությանը ներկայացնում են որպես «արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն դեպի ԵՄ», այլ նաև ուզում են իրենց համար քաղաքական ալիբի ստեղծել՝ ապագա հնարավոր կորուստների պատասխանատվությունը Հայաստանի ժողովրդի վրա դնելու համար։
Հենց դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ առավելագույն թվով մարդկանց և քաղաքական ուժերի ներգրավելու այս գործընթացում։ Բայց ի՞նչ է իրականում այսօր կատարվում Հայաստանում և Հայաստանի շուրջ։ Ի՞նչ է կատարվում և ինչի՞ մասին են փորձում լռել ՀՀ իշխանությունները:
Հիշեք, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, և Փաշինյանի թիմի մի շարք անդամներ նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը (Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը) ներկայացրեցին որպես Հայաստանի իրական անկախության օր (քանի որ Երևանը չմիջամտեց պատերազմին), խոսեցին այն մասին, որ եթե Արցախում հայեր չլինեն, եթե Լաչինի միջանցքը չլինի, ապա Բաքուն լեգիտիմ հիմքեր չի ունենա ոչ միայն Հայաստանով միջանցք պահանջելու, այլ նաև ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձը» պահանջելու համար։
Սակայն այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամիլ Հասանը ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կայուն զարգացման ֆորումում հայտարարեց, որ Հայաստանն իբր հեռու է խաղաղ և ներառական հասարակություն կառուցելուց, ինչպես նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Հայաստանից «վտարված» ադրբեջանցիների «վերադարձի» համար, և որ դա իբր կարևոր քայլ կլինի տարածաշրջանում կայուն զարգացման և խաղաղության ճանապարհին։
Միաժամանակ այսօր հայտարարություն արվեց, որ «Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի, իսկ ՀՀ զինանշանի վրայից Արարատ լեռը պետք է վերացվի»։ Այս մասին հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմ:
Եվ ամենակարևորը՝ Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։ Ըստ թերթի աղբյուրների՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։
Այլ կերպ ասած, Հայաստանի «մոտալուտ եվրոպականացման» կարգախոսների ներքո, ինչպես և սպասվում էր, ինչպես բազմիցս ասվել էր, երկրի իշխանությունները գնում են «Հայաստանը՝ թյուրքական աշխարհին ինտեգրելու» ճանապարհով, իսկ դա շատ հեռու է Հայաստանի «եվրոպականացումից» ….
Մտածե՛ք այդ մասին…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 14:56
В Алматы завершились переговоры между министрами иностранных дел Армении и Азербайджана - Араратом Мирзояном и Джейхуном Байрамовым, передает Sputnik Армения.
-
2024-05-11 14:24
Представители омбудсмена Армении выехали в отделения полиции, чтобы навестить подвергнутых приводу граждан и на месте ознакомиться с тем, как обеспечиваются их прав.
-
2024-05-11 14:20
Николу придется ответить за сдачу земель, на которых лежит кровью наших парней. Об этом в беседе с журналистами 11 мая заявила мать пропавшего без вести военнослужащего Гоар Давтян, которая также присоединилась к мирной акции неповиновения и закрыла мост Победы в Ереване, передает NEWS.am.
-
2024-05-11 14:15
Задержанного в России лидера партии "Альянс" и бывшего депутата Тиграна Уриханяна уже отпустили, сообщает газета "Грапарак", передает Sputnik Армения. Ранее блогер Вардан Гукасян (более известный как "Дог") утром сообщил, что Уриханяна задержали в России по просьбе армянской стороны.