ՀՀ փոխարտգործնախարար․ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի մեղմացման հարցում հետընթաց է գրանցվել
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է գրանցվել, հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Ցավոք, մի ոլորտ, մի հարց կա, որտեղ դեռ ցանկալի արդյունքի չենք հասել։ ԵՄ-ի հետ աշխատանքն աննախադեպ ինտենսիվ է եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կա։ Բայց մի հարցում՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Միության առանձին անդամների հետ հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրական լինելուց։ Դա վիզաների հարցն է»,- ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանք է կատարվել բոլոր մակարդակներում։ Բայց չի կարելի ասել, թե առաջընթաց է գրանցվել։
«Ընդհակառակը, էական հետընթաց է գրանցվել։ Նույնիսկ Erasmus ծրագրով մեկնող ուսանողների համար, թեև ենթադրվում էր, որ նրանք չպետք է որևէ խնդիր ունենան: Խոսքը նաև որոշ պաշտոնյաների մասին է։ Բացի այդ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից»,-նշեց Հովհաննիսյանը։
ԱԳՆ-ն, փոխնախարարի խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները իրավիճակը դեպի լավը կփոխվի։
Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, որը կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ չսկսեց կարգին գործել։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցով առանձին քննարկումներ չեն ընթանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 09:46
Уголовное дело в отношении гюмрийской журналистки Лилит Агекян 16 мая приняло новый оборот. Как сообщила в прямом телеэфире член фракции "Мать Армения" в Совете старейшин Еревана, адвокат Заруи Постанджян, в УИУ «Абовян», где содержится Лилит Агекян, явился следователь для предъявления нового обвинения, с помощью которого ей хотят продлить срок содержания под стражей.
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
-
2025-05-17 09:35
Все пострадавшие в результате ДТП с участием автобуса в Ереване выписаны из больницы, за исключением одного несовершеннолетнего. Об этом сообщила пресс-служба Минздрава Армении.