Մահացել է Ալեքսանդր Շիրվինդտը
Մահացել է Երգիծանքի թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը։
«Ինձ զանգեց Միշան` Ալեքսանդր Անատոլևիչի որդին, և հայտնեց, որ մոտ 30 րոպե առաջ հայրը մահացել է հիվանդանոցում»,– ասել է Գազարովը։
ԶԼՄ–ների տեղեկություններով` դերասանի մահվան նախնական պատճառը սրտի հետ կապված խնդիրն է եղել, սակայն պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
Շիրվինդտի մահվան առնչությամբ ցավակցել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ցավակցական խոսքեր են հղել նաև Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը, էստրադային երգիչ Լև Լեշչենկոն, Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի (ГИТИС) ռեկտոր Գրիգորի Զասլավսկին։ Նրանք բոլորը Շիրվինդտին բնութագրել են որպես հզոր, լուսավոր, բարի ու ընկերասեր մարդ ու ափսոսանք են հայտնել սիրված դերասանի մահվան կապակցությամբ։
Նշենք, որ Շիրվինդտը ծնվել է 1934 թվականի հուլիսի 19-ին։ Խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում` «Ծերունի ավազակները»(1971), «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «12 աթոռ» (1976), «Երեքը նավակում` չհաշված շունը» (1979), «Կայարան երկուսի համար» (1982), «Կնամոլը» և այլն։
Վերջին տարիներին Շիրվինդտն առողջական խնդիրներ ուներ և պարբերաբար հայտնվում էր հիվանդանոցում։ 2023 թվականի վերջին նույնպես հոսպիտալացվել էր ու Ամանորը դիմավորել Վինշևսկու անվան կլինիկական հոսպիտալում։ Ըստ ԶԼՄ–ների` հանրահայտ դերասանը վերջին շրջանում դժվարությամբ էր քայլում ու խոսում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.