Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՐԲԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՏՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի ուղիղ եթերում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը նշել է, որ արևմտյան ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Լեհաստանի դեսպանները, միշտ անկեղծորեն ասել են, որ իրենք ի վիճակի չեն երաշխիքներ տալ Հայաստանի անվտանգությանը։
«Առաջին անգամ Հայաստան եկա 25 տարի առաջ, երբ բանակցություններ էին ընթանում Մինսկի խմբի շուրջ, թեման քննարկվում էր տարբեր ձևաչափերով, և արևմտյան ներկայացուցիչները, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի դեսպանները միշտ ազնվորեն ասել են, որ ի վիճակի չեն Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ, ինչպիսին որ տալիս է Ռուսաստանը։ Սա ազնվորեն քննարկվել է դեսպանների մակարդակով և շատ այլ մակարդակներում։
Բայց հիմա, ըստ ամենայնի, ընթացքը փոխվել է, թեև չեմ կարծում, որ նրանք կկարողանան Հայաստանի անվտանգության իրական երաշխիք տալ։ Այսօր Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու կուրս է որդեգրվել, և դա պայմանավորված է ուկրաինական համատեքստի հետ, երբ արևմտյան ուժերը փորձում են Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել, որտեղ հնարավոր է:
Եթե խոսենք այն մասին, որ Արևմուտքը տալիս է անվտանգության ամուր երաշխիքներ, ապա հնարավոր կլիներ կոնկրետ բանակցություններ վարել ոչ միայն Ֆրանսիայից զենքի խորհրդանշական մատակարարումների, այլև տարածաշրջան բավականաչափ հզոր ռազմական կոնտինգենտներ ուղարկելու հնարավորության շուրջ, որոնք կարող էին ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Կամ խոսել այն մասին, որ թուրքական բանակը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես է երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, բայց ինձ համար դժվար է պատկերացնել այս տարբերակը»,- ընդգծել է փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
-
2025-05-17 09:35
Все пострадавшие в результате ДТП с участием автобуса в Ереване выписаны из больницы, за исключением одного несовершеннолетнего. Об этом сообщила пресс-служба Минздрава Армении.
-
2025-05-17 09:33
ООН не участвует в прямых переговорах между Россией и Украиной, поскольку от сторон не поступало соответствующего запроса. Об этом заявила заместитель официального представителя генерального секретаря ООН Стефани Тремблей на брифинге, отвечая на вопрос РИА Новости.