Հայկ Չիլինգարյան․ Ինչպե՞ս են ընթանում ընտրությունները ՌԴ-ում
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը տեղեկացրել է, որ ԱՊՀ ՄԽՎ 60 հոգանոց դիտորդական խումբը գտնվում է Մոսկվայում և ՌԴ մյուս տարածաշրջաններում: Մինչ այդ նրանք զբաղվել են երկարաժամկետ մոնիտորինգով, Ռուսաստանի օրենսդրության համապատասխանության վերլուծությամբ։
«Ուզում եմ նշել, որ ՌԴ օրենսդրությունը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Երկրորդ օրն է՝ տեղամասերում ենք` հետևելու, թե ինչպես է ընթանում քվեարկությունը։ Այսօրվա դրությամբ որևէ խախտում չկա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Չիլինգարյանը։
Նա նաև հասցրել է այցելել ՌԴ ԿԸՀ` տեղեկանալու, թե ինչպես է ընթացել ընտրությունների նախապատրաստությունը, ինչպես նաև ծանոթանալու էլեկտրոնային ձայների հաշվարկի համակարգի աշխատանքին:
«Էլեկտրոնային քվեարկության հնարավորությունը 6 մարզում, այդ թվում՝ Մոսկվայում, նորամուծություն է։ Ես կարծում եմ, որ այդ միջոցը ճիշտ է. մարդիկ կարող են քվեարկել առանց տնից դուրս գալու»,– նշեց Չիլինգարյանը։
Անդրադառնալով ընտրատեղամասեր այցելելության ակտիվությանը՝ Չիլինգարյանը հայտնեց, որ մարդիկ գնում են ընտրության՝ հասկանալով, որ իրենց ընտրությունից է կախված երկրի ապագան, իրենց ապագան:
Տեղամասերում մթնոլորտը դրական է։
Հիշեցնենք` ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.