Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ. ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ, ԲԱՅՑ...
Եվրամիության օրենսդիր մարմինն անցած շաբաթ գործադիր իշխանությանն առաջարկեց դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Հայաստանում դրան հաջորդեցին առավել արևմտամետ ու հակառուսական հայտարարություններ, տրամադրություններ։
Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, որ օրերս է վերադարձել հարևան Իրանից, պարզելու, թե ինչպես են իրանական փորձագիտական, պաշտոնական շրջանականերն արձագանքում Հայաստանի՝ Արևմուտքի հետ առավել սերտ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ հայտարարություններին։
-Իրանցիները դեմ չեն, որպեսզի Հայաստանն ավելի սերտ կապեր ունենա Եվրամիության հետ, հավաքական Արևմուտքի հետ։ Բայց կա մի կարևոր պայման՝ այդ հարաբերությունները որևէ պարագայում չպետք է օգտագործվեն հակաիրանական նպատակներով։ Այսինքն, եթե խոսքը վերաբերում է Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը, ապա իրանցիները դա համարում են իրենց շահերի տեսանկյունից նորմալ։ Իսկ եթե խոսքը վերաբերում է, դիցուք, ՆԱՏՕ-ի հետ ռազմական հարաբերությունների խորացմանը, ապա այստեղ իրանցիներն այդ խնդիրը դիտարկում են որպես իրենց համար մարտահրավեր։
Մեկ այլ կարևոր ուղղություն. Հայաստանի հետ ԵՄ հնարավոր քաղաքական ու տնտեսական առումով զարգացումն իրանցիները համարում են իրենց համար հնարավորություն, եթե Հայաստանը կարողանա մեր պետությունն օգտագործել որպես հարթակ, որտեղ կարող են ԵՄ-Իրան հարաբերությունների որոշակի դրական տեղաշարժեր դիտարկվել, խոսքը վերաբերում է հատկապես Ֆրանսիայի հետ հարաբերություններին։ Այլ խնդիր է, թե որքանով է այն օգտագործվում Հայաստանի կողմից, այսինքն դա մեզ համար կարևոր հնարավորություն է և կարող է զգալիորեն ամրապնդել թե մեր աշխարհքաղաքական դերակատարությունն ու կշիռը, թե մեր տնտեսական հարաբերություններն Իրանի հետ մի կողմից, ԵՄ-ի հետ մյուս կողմից։
-Իսկ Իրանում հակվա՞ծ են Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում՝ հատկապես անվտանգության։
-Կարծում եմ՝ միանշանակ է պատասխանը, այո։ Իրանական կողմը ոչ միայն հակված է, այլև խիստ շահագրգիռ, որպեսզի Հայաստանի հետ ունենա անվտանգային սերտ համագործակցություն ու սերտ հարաբերություններ, քանի որ խոսքը վերաբերում է իրանական կենսական շահին։ Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում թուրքական ներկայության ամրագրումը չի կարող բխել իրանական շահից ու իրանցիներն այստեղ տեսնում են սպառնալիք իրենց անվտանգությանը, խոսքը վերաբերում է հատկապես «Զանգեզուրյան միջանցքին», որն իրականում թուրանական միջանցք է, և որի նպատակներից մեկն Իրանը հյուսիս-արևմուտքից շրջափակելն է՝ միասնական ադրբաջանաթուրքական տարածքով։
Այս հարթության մեջ իրանցիները Հայաստանի հետ պատրաստ են գնալ լայն համագործակցության, խոսքը վերաբերում է անվտանգային անխտիր բոլոր տիրույթներին, և հատկապես համատեղ դաշինքի կնքմանը, որը կարող է և չլինել պայմանագրային ձևակերպմամբ։ Առնվազն լռելյայն կերպով իրանցինեը կարող են լրջագույն աջակցություն տրամադրել Հայաստանին հատկապես մեր պետության անվտանգությանն առնչվող զանազան խնդիրներում՝ կրկնեմ, խոսքը վերաբերում է ոչ միայն նրան, որ Հայաստանն ու Իրանն ունեն ջերմ բարեկամական հարաբերություններ, այլ խոսքը վերաբերում է Իրանի կենսական շահերին, ուստի այդ պետությունը փորձելու է ապահովել նախ և առաջ բնականաբար իր կենսական շահը, և այդ շահերը համընկնում են Հայաստանի Հանրապետության անվտանգային հեռանկարնրեի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 09:55
Единый рынок энергоресурсов ЕАЭС рано или поздно будет сформирован, однако весь вопрос в том, с Арменией или нет, учитывая политику, проводимую руководством страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил руководитель исследовательского центра "Альтернатива" Татул Манасерян, комментируя заявления Пашиняна.
-
2024-05-11 09:52
Мы озадачены и встревожены аспектами памятного заявления премьер-министра Пашиняна от 24 апреля 2024 года (День памяти Геноцида армян), а также недавним интервью с соратником Пашиняна Овиком Агазаряном, в котором ставится под сомнение правовая основа Армении для преследования Турции, а также ведутся дискуссии о составлении списка жертв Геноцида. Об этом говорится в заявлении Института Лемкина, поступившем в NEWS.am.
-
2024-05-11 08:16
Чечевицу порой незаслуженно обделяют вниманием, несмотря на её целебные качества и советы диетологов. Однако, несмотря на свои полезные свойства чечевица является достаточно вкусным продуктом.
-
2024-05-10 21:07
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян на митинге в пятницу анонсировал новые акции протеста в столице и областях Армении.