Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԴԱՌՆԱԼ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով։
Մինչև մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի՝ սայլը տեղից չի շարժվելու։
Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։
ՆԱՏՕ-ն և Արևմուտքը ցանկացել են միաբևեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ»,«գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է՝ հակառուսական ռեժիմներ կարգել։
Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն, որի ավարտը չի երևում։ Արևմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ և հակառուսական պլացդարմ։ Բայց Արևմուտքում նախընտրում են դա անվանել «ինքնիշխանության համար պայքար»։
Ի՞նչ ինքնիշխանություն։
Առնվազն զավեշտալի է Արևելյան Եվրոպայի երկրների տոտալ «արևմտականացումն» անվանել ինքնիշխանություն։ Արևմտյան Եվրոպան վաղուց կորցրել է իր ինքնիշխանությունը՝ դառնալով ԱՄՆ փաստացի արբանյակ։
Հավաքական Արևմուտքն ինքնիշխանության սատարող էր, թող Արցախի անկախությանը սատարեր, այլ ոչ թե սեփական քավորությամբ Պրահայում և Գրանադայում Արցախը հայտարարեն Ադրբեջանի մաս։
Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոս-թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։
Հաջորդ քարոզչական փուչիկը հետևյալում է, թե Հայաստանը պետք է սատարի «ժողովրդավարական Արևմուտքին»՝ ՌԴ-ի դեմ պայքարում։ Դա դասական իդիոտիզմ է։ Չի կարելի դառնալ հավաքական Արևմուտքի քարոզչության հերթական զոհը՝ դառնալով հակառուսական պլացդարմ։
Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով։ Հազար եմ ասել՝ Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։ Այլընտրանքը Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.