Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ Է ԲՌՆԵԼ
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների գործողությունները սահմանամերձ այն գյուղերի հարցում, որոնք պահանջում է Ադրբեջանը։
«Ի՞նչ նշանակություն ունեն այն գյուղերը, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Այն առումով, որ Հայաստանին ապահովում են ելք դեպի Իրան, տարանցում են ապահովում դեպի Վրաստան։ Սրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը կառավարության որդեգրած դիրքորոշման արդյունքում կորցնում է դրանք, ապա հաղորդակցությունն ընդհատվում է և ճանապարհ է բացվում հետագա զիջումների համար։ Ամենակարևորը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդպիսով Թուրքիայից ուղիղ տարանցում կատարելով դեպի Ադրբեջան»,- ասել է Զատուլինը։
Նա ստեղծված իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն անվանել է «դավաճանություն իր հայրենակիցների նկատմամբ»։ «Փաշինյանն ինքն իրեն հավատարիմ է. նա շարունակում է Ադրբեջանի շահերի բավարարմանն ուղղված իր նախկին գիծը, բայց միևնույն ժամանակ նմանվելով դրան ստիպողաբար դիմելու մարդու: Ի լրումն ամեն ինչի, նման դիրքորոշում ընդունելով, մեղադրում է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի Դաշնությանն նրա համար, որ իր վրա չի վերցնում Հայաստանի պաշտպանությունը: Նա բռնել է իր հայրենակիցներից հրաժարվելու ուղին՝ դավաճանություն, և նա ստիպված է գնալ այս ճանապարհով»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում:
Մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայտնել էր, որ «եթե Ադրբեջանին մարզի չորս գյուղ չհանձնեն, պատերազմ կլինի»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-15 15:30
Только что у Следственного комитета Армении задержали члена АРФ «Дашнакцутюн» Герасима Варданяна и перевели в отдел полиции Канакер-Зейтун, передает News.am.
-
2024-06-15 15:29
Вице-премьер РФ Алексей Оверчук отметил важность помощи российских специалистов в восстановлении в рекордно короткие сроки железнодорожного сообщения Армении с Грузией, передает Sputnik Армения.
-
2024-06-15 14:35
Уголовное дело по признакам убийства возбуждено по факту гибели военнослужащего контрактной службы Армена Гаспаряна. Об этом сообщает Следственный комитет Армении, передает Sputnik Армения.
-
2024-06-15 14:31
Обыск, проведенный экономическим отделом Следственного комитета в офисе компании GG, практически завершен, в настоящее время оформляются документы. Об этом сегодня, 15 июня, сообщил Новости Армении-NEWS.am адвокат Сергей Арутюнян.