Անհապաղ քայլեր ձեռնարկել ԵՄ բանաձևում արված կարևոր կոչերն իրականացնելու ուղղությամբ. Հայտարարություն
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 22-ի բանաձևի 14-րդ կետում ներկայացվածնախաձեռնությունը, որը միանշանակորեն հաստատում է արցախահայության՝ միջազգային ներկայության ներքո հայրենիք վերադառնալու իրավունքը:
Հանձնախմբի այս առիթով տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Խորհրդարանի վճռական կոչն ընդգծում է այն իրողությունը, որ արցախահայության անվտանգությունն ու ապահովությունը չի կարող երաշխավորվել առանց միջազգային ներկայության ևպաշտպանության։ Բանաձևում հայտարարված ձևակերպմանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համահունչ հանձնախումբը պատրաստ է ներգրավվել միջազգայինմանդատ ունեցող գործընթացում, որն ապահովում է արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո, հարգելով նրանցինքնորոշման իրավունքը։
Միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք վերադառնալու արցախահայության իրավունքը բանակցային դիրքորոշում չէ, այլ մանդատ՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգայինիրավունքի հիմնարար սկզբունքների վրա։
Հակառակ բանաձևին Ադրբեջանի ապակառուցողական արձագանքին, խորհրդարանի ներգրավվածությունն այս հարցի լուծմանը ոչ միայն արդարացված և ողջունելի է, այլև կարևոր և ծանրակշիռ: Այս հարցում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն ընդգծում է միջազգային վերահսկողության անփոխարինելի դերը արցախահայության՝ իրենց հայրենի հող անվտանգ և արժանապատիվվերադարձի ապահովման, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանության գործում, որը ներկայումս ամեն օր ենթարկվում է քանդման և պղծման:
Չափազանց կարևոր է անհապաղ ստեղծել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմ և ձևաչափ։ Կոչ ենք անում անդամ պետություններին ևմիջազգային կազմակերպություններին ակտիվորեն աշխատել հիմնարար իրավունքներից շարունակվող զրկանքների վերացման և Արցախի բնիկ ժողովրդի վերջնական ոչնչացումը կանխելու ուղղությամբ և կոչ ենք անում ԵՄ կառույցներին, ներառյալ ԵՄ գործադիրին, անհապաղ քայլեր ձեռնարկել ԵՄ բանաձևում արված կարևոր կոչերն իրականացնելու ուղղությամբ։
Հարկադիր տեղահանումը չի կարող լեգիտիմացվել որպես հակամարտությունների կարգավորման մեթոդ: Իրավիճակի լրջության գիտակցումը և խաղաղության և արդարության ապահովմաննուղղված միջազգային ջանքերի հետ համագործակցելը իրական հաշտեցման և կայուն խաղաղության միակ ճանապարհն է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.