Ադրբեջանցիները Արցախում ոչնչացնում են զոհված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները
Ադրբեջանից վանդալները ոչնչացնում են հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները բռնազավթված Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում։ Այս մասին է ահազանգում Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն պետական մակարդակով ավերել է Արցախի տասնյակ հուշարձաններ և համալիրներ: 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի վանդալները ոչնչացրել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները: Monument Watch անկախ ակադեմիական հարթակը հայտնել էր Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրի ոչնչացման, Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանի և խաչքարի ավիրման, Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանի քանդման, Անատոլի Զինևիչի կիսանդրու ոչնչացման, Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարի ավիրման, Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում են հայտնվել նաև՝ Ավետարանոցի հուշահամալիրը, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Արցախի Հադրութի շրջանի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը, Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի և արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Շուշի քաղաքի Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Հայրենական պատերազմի, արցախյան պատերազմում զոհվածների և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, Ակնաղբյուրի արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,- գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.