Կրեմլը կասկածի տակ է դնում հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության արդյունավետությունը
Կրեմլում կասկածով են վերաբերվում հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը։ ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին, որն այսօր վավերացրեց ՀՀ Ազգային ժողովը։
«Այստեղ հավանաբար արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,– ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ բացի դրանից Երևանի գործողությունները համաձայնեցված չեն ադրբեջանական կողմ հետ։
«Հարցն այն է, թե ինչն է դիտարկման առարկա, և արդյոք ադրբեջանական կողմը ճանաչում է այդ առաքելությունը: Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` դա Երևանի միակողմանի որոշումն է։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 13:53
Конституция содержит одну декларативную норму, согласно которой Республика Армения признает исключительную роль Армянской апостольской церкви в жизни армянского народа и ее независимое управление. Об этом заявила в беседе с журналистами в парламенте 6 июня министр юстиции Армении Србуи Галян.
-
2025-06-06 13:48
Руководители и представители городов-побратимов Армении и России обсудили на полях X Российско-Армянского межрегионального форума перспективы сотрудничества.
-
2025-06-06 13:44
Экс-министр обороны Арцаха Самвел Бабаян обратился в Следственный комитет Армении (СК) в конце мая с заявлением о возбуждении уголовного дела. Эту информацию Armenia Today подтвердила пресс-секретарь ведомства Кима Авдалян.
-
2025-06-06 13:41
В 2024 году Армения и Россия в 1,6 раза нарастили взаимнуюмитрий торговлю. Об этом во время 10-го армяно-российского межрегионального форума 6 июня в Ереване заявил замминистра экономического развития России Дмитрий Вольвач.