Րաֆֆի Հովհաննիսյան․ Եթե այս իշխանությունը մնա, ունենալու ենք լավագույն դեպքում «Երևանի Հանրապետություն»
Սարդարապատյան նոր անհնարինություն մենք պետք է կատարենք ազգովի, որքան էլ դա դժվար է պատկերացնել. Որպեսզի այս հրապարակը էստաֆետով չհանձնվի Արցախից Սյունիքի, Տավուշի, Վայոց ջորի ու Գեղարքունիքի, մենք համազգային այդ խենթությունը, բանաձևը պետք է գտնենք: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից առաջ լ;րագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Առաջին քայլը այն է, որ բոլորս պետք է գիտակցենք, որ իշխանության խոսափողը Սահմանադրությունից, սեփական երդումից, օրենքից դուրս է: Հայ ժողովուրդը պետք է միանա, քանի որ Հայաստանի բոլոր մարզերը, յուրաքանչյուր քաղաք, բնակավայր, հարվածի տակ է, վտանգի մեջ է: Մենք պետք է մեր միջի փոքրությունը հաղթահարենք, դրանից դուրս գանք և համազգային, վերկուսակցական այլընտրանք ստեղծենք մոտ օրերին»,-ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով, ակնհայտ է, որ Փաշինյանն իրացնում է հարևան բռնապետության կամ բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումը։ Մեր համաքաղաքացիներին սպառնալով պատերազմով՝ դա նշանակում է, որ ինքն ուղղակի կցորդն է, իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Հայաստանը պետք է հետ քաշվի Երևանի շուրջ և մենք լավագույն դեպքում պետք է ունենանք երևանյան հանրապետություն: «Հայաստանն այս 5-6 տարիներին որևէ տարածք ստացե՞լ է հակառակորդի կողմից: Միակողմանի զիջումները միանշանակ տանելու են մեր պետության նվստացման, կործանման, մեր հայրենիքի զգալի մասի կորստյան և բերելու է պատերազմի»:
Նշենք, որ Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել արցախցիները, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
-
2025-05-17 09:35
Все пострадавшие в результате ДТП с участием автобуса в Ереване выписаны из больницы, за исключением одного несовершеннолетнего. Об этом сообщила пресс-служба Минздрава Армении.
-
2025-05-17 09:33
ООН не участвует в прямых переговорах между Россией и Украиной, поскольку от сторон не поступало соответствующего запроса. Об этом заявила заместитель официального представителя генерального секретаря ООН Стефани Тремблей на брифинге, отвечая на вопрос РИА Новости.