Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՕՐԻՆԱԿԱՆ» ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ
Երբ երկրի ղեկավարն ասում է, որ պետք է տարածք հանձնել, հակառակ դեպքում կլինի պատերազմ ու պատերազմով կհանձնենք, դա նշանակում է, որ լեգիտիմացնում է այդ պատերազմը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել, միջազգային հանրությանը ցույց տալով, որ.
1. Հայաստանի ղեկավարը ճանաչել է այդ տարածքները որպես ադրբեջանական,
2. Հայաստանի ղեկավարը չի վերահսկում իրավիճակը, և երկրի բնակիչներն իրեն չեն ենթարկվում, ուրեմն Ադրբեջանին մնում է ուժ գործադրել, և դա օրինական է համարել Հայաստանի ղեկավարը,
3. Այն անձինք, ովքեր ինքնապաշտպանություն կկազմակերպեն, ապստամբներ են, չեն վերահսկվում օրինական իշխանության կողմից և նրանց հանդեպ արտաքին ուժ կիրառելն իրավաչափ է։
Արդյունքում Հայաստանի վարչապետ կոչվող անձը ոչ միայն տարածքներ է հանձնում, այլև այդ տարածքների բնակիչներին, որոնց թշնամին կարող է պատանդ վերցնել, կամ լիկվիդացնել: Փաստորեն, այդ անձը ՀՀ քաղաքացիներին կյանքի ու սեփականության իրավունքից զրկում է:
Այս հայտարարությունն արդեն իսկ հիմք է, որպեսզի նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական և նա հայտարարվի օրենքից դուրս:
Օրենքից դուրս է նաև ԱԺ մեծամասնության ֆրակցիան, այսինքն՝ ողջ ԱԺ-ն, իսկ եթե նման անօրինական խորհրդարանի մյուս ֆրակցիաները վայր չեն դնում մանդատները, նշանակում է, որ ՀՀ, այսպես կոչված, ղեկավարին և նրա խորհրդարանին, նրանց քաղաքականությունը համարում են Սահմանադրությանը համապատասխան և կիսում են պատասխանատվությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.