Գնդապետ Մախսուդյան․ Ոսկեպարցիները սպասում են վարչապետի պատասխանին
Ոսկեպարցիները սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
«Այժմ գյուղում հանգիստ է, մարդիկ սպասում են վարչապետի պատասխանին, հույս ունենք, որ տարածքներ չեն զիջվելու, հակառակ դեպքում մենք էլ կանցնենք պաշտպանության։ Մենք սպասելու ենք մոտ 1 շաբաթ։ Հույս ունենք, որ խելամիտ որոշում կկայացվի»,- նշեց Միհրան Մախսուդյանը։
Նրա խոսքով՝ եթե տրվեն տարածքները, ապա գյուղում մարդ չի մնա․ «Այստեղ շատ զոհեր ենք տվել, ու չենք պատրաստվում այն զիջել հակառակորդին»։
Պահեստազորի գնդապետի խոսքով՝ Ոսկեպարը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, և դրա հանձնումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ երկրի անվտանգությանը։
Նշենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։ Հանդիպմանը Փաշինյանը առաջարկել է՝ Ադրբեջանին հանձնել 90-ականներից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 4 գյուղատեղիներ։ Առաջարկությունը ոսկեպարցիների դժգոհությունն է առաջացրել, ըստ էության, նրանք ընդհանուր հայտարարի չեն եկել։ Բնակիչները հայտարարել են, որ Ադրբեջանին տարածքներ տալու որոշման դեպքում իրենք ինքնապաշտպանության կդիմեն, Փաշինյանն էլ այդ դեպքում զգուշացրել է հնարավոր պատերազմի մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-15 15:30
Только что у Следственного комитета Армении задержали члена АРФ «Дашнакцутюн» Герасима Варданяна и перевели в отдел полиции Канакер-Зейтун, передает News.am.
-
2024-06-15 15:29
Вице-премьер РФ Алексей Оверчук отметил важность помощи российских специалистов в восстановлении в рекордно короткие сроки железнодорожного сообщения Армении с Грузией, передает Sputnik Армения.
-
2024-06-15 14:35
Уголовное дело по признакам убийства возбуждено по факту гибели военнослужащего контрактной службы Армена Гаспаряна. Об этом сообщает Следственный комитет Армении, передает Sputnik Армения.
-
2024-06-15 14:31
Обыск, проведенный экономическим отделом Следственного комитета в офисе компании GG, практически завершен, в настоящее время оформляются документы. Об этом сегодня, 15 июня, сообщил Новости Армении-NEWS.am адвокат Сергей Арутюнян.