ԱՄՆ Սենատում դեմոկրատները հրաժարվել են լսել Նեթանյահուի ելույթը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկացել է ելույթ ունենալ ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առջև, սակայն մերժում է ստացել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Punchbowl News պարբերականը, արդյունքում նա կսահմանափակվի հանրապետականներին ուղղված դիմումով:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետին մերժել է Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի առաջնորդը մոլորվել է, և իսրայելցիները պետք է արտահերթ ընտրություններ անցկացնեն, որպեսզի ազատվեն աջ-կրոնական կոալիցիայից:
«Նեթանյահուն խնդրել է ելույթ ունենալ Սենատում դեմոկրատական խմբակցության առջև...Շումերը մերժել է՝ հայտարարելով, որ նման խոսակցությունները չպետք է վարել կուսակցական ոճով»,– ասված է հրապարակման մեջ։
Այսօր նախատեսված էր, որ Իսրայելի վարչապետը պետք է հանդիպում ունենար իր լավ բարեկամ հանրապետական սենատորների հետ, որոնք համաձայնել են լսել նրան իրենց ավանդական ճաշկերույթի ընթացքում:
Նեթանյահուի հարաբերությունները ԱՄՆ–ում իշխող դեմոկրատների հետ լարվել են Գազայի հատվածում պատերազմի պատճառով։ Բախվելով երկրի ներսում և միջազգային ասպարեզում աճող դժգոհություններին՝ Ջո Բայդենի վարչակազմը բացահայտորեն քննադատում է Իսրայելի կառավարությանը քաղաքացիական կորուստների համար, թեև շարունակում է նրան ռազմական օգնություն և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել:
Իսրայելը Պաղեստինի տարածքի ռմբակոծությունները սկսել է 2023 թ. հոկտեմբերի 7–ին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ–ի հարձակման, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումը հանգեցրել է գրեթե 2,3 միլիոն մարդու տեղահանման, առաջացրել է սովի ճգնաժամ, հողին հավասարեցրել անկլավի մեծ մասը և խլել ավելի քան 31 հազար մարդու կյանք: Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները և պնդում, որ իր թիրախը ՀԱՄԱՍ–ն է, այլ ոչ թե քաղաքացիական անձինք:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.