Սալիվան․ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային
ԱՄՆ-ն հսկայական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային և կշարունակի ցուցաբերել «ամեն օր, բոլոր հասանելի միջոցներով»։
Վաշինգտոնը հավատում է Ուկրաինայի հաղթանակին և ջանքեր է գործադրում կրիտիկականորեն կարևոր օգնության փաթեթի ընդունման համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ Կիևում կայացած ճեպազրույցում՝ իր այցն ավարտելուց հետո։
«Ես այսօր այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք հավատում ենք ձեզ։ Մենք հավատում ենք, որ դուք կհաղթեք։ Մենք հավատում ենք, որ դուք կկառուցեք լուսավոր ապագա, ավելի ուժեղ դեմոկրատիա, կայուն և անվտանգ երկիր, որը կկարողանա հետ մղել ապագա ագրեսիան։ Եվ մենք կլինենք ձեր գործընկերը ճանապարհի յուրաքանչյուր փուլում»,- ասել է Բայդենի խորհրդականը։
Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն արդեն հսկայական աջակցություն է ցուցաբերել և կշարունակի ցուցաբերել «ամեն օր, բոլոր հասանելի միջոցներով»։
«Ես գիտեմ, որ կան հարցեր մեր Կոնգրեսի տատանումների հետ կապված, որտեղ չի ընդունվել լրացուցիչ օգնության փաթեթի օրինագիծը, որի համար նախագահ Բայդենը պայքարում է ամեն օր։ Մեր կարծիքով՝ մենք համոզված ենք, որ կհասնենք դրան»,- ասել է Սալիվանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 14:03
Группа американских сенаторов во главе с Крисом Ван Холленом призвала американскую администрацию Трампа-Вэнса провести расследование нарушений «Закона Лихи» и ограничений гуманитарной помощи, касающихся Арцаха и других конфликтов.
-
2025-05-16 14:00
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев встретились в Тиране.
-
2025-05-16 13:55
В Стамбуле завершилась трехсторонняя встреча между Украиной, Турцией и США, сообщают корреспонденты BBC с места событий. Об этом же сообщает и турецкий МИД.
-
2025-05-16 13:54
Как сообщает Спасательная служба, 16 мая в 12:08 по местному времени (в 08:08 по Гринвичу) Территориальная служба сейсмической защиты МВД Армении в 8 км к северо-востоку от города Бавра в Армении близ границы с Грузией зарегистрировала землетрясение магнитудой 2.3.