Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ 4 ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԴԵ ՖԱԿՏՈ ՀԱՆԳԵՑՆԵԼՈՒ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ
Հայաստանին պատուհասած ճակատագիրը, կարծում եմ, ինչպես սեփական քաղաքականության, այնպես էլ աշխարհաքաղաքական օբյեկտիվ զարգացումների անխուսափելի հետևանք է: Ցավոք, դրանց զուգադիպությունը խիստ անպատեհ, բայց կանխատեսելի էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «2014 թ. հետո, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանին և հասունացավ ռուս-ուկրաինական բախումը, Թուրքայի նշանակությունը Ռուսաստանի քաղաքական կյանքում կտրուկ աճեց և դարձավ գրեթե անփոխարինելի: Թուրքիան կարողացավ միաժամանակ և ՆԱՏՕ-ի առանցքային անդամի և Ռուսաստանի հետ աննախադետ տնտեսական և ռազմական դաշնակցի դեր ստանձնել:
Առանց Թուրքիայի Ադրբեջանը գործնականում ոչնչի հասնել չէր կարող, ուստի ընտրվեց հարմար պահը, ինչին կարող էր ողջամտորեն խոչընդոտել միայն Հայաստանի խելամիտ քաղաքականությունը, արդյունքում Ադրբեջանն ստացավ անհամեմատ ավելին և դեռ շարունակում է ակնկալել: Ներկայումս որևէ արտաքին քաղաքական ուժ այլևս շահագրգռված չէ Ադրբեջանի հետագա ծավալապաշտական ու ռազմատենչ քայլերի մեջ, մասնավորապես արևմուտքի շահը գազի, նավթի անխափան մատակարարումն ու ոսկու հանքերի շահագործումն է, ինչին արդեն հասել են:
Հետագա տարածքային փոփոխությունները, բացառությամբ Մեղրու միջանցքի, չի շոշափում նաև Ռուսաստանի շահերը: Այդ երկրի նախագահը նույնիսկ հայտարարում է, որ հարկ է ղեկավարվել ՌԴ գլխավոր շտաբում պահվող 1926 թ. քարտեզով, որի համաձայն՝ Հայաստանն ունի 31 հազար քկմ և չկա որևէ անկլավ, բացառությամբ՝ Արծվաշենի:
Բոլոր դեպքերում, ներկայումս 4 գյուղերի հանձնումը ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների, ինչը հնարավոր է միայն հանրաքվեով ...»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.