Последние новости

Մկրտչյան․ Փաշինյանը ուղղակի ցանկություն չունի, որպեսզի կարգավորվի ՀՀ շահը

Ամեն անգամ ստերի դոզան ավելացնելով՝ Նիկոլ Փաշինյանը մոռացության է տվել, թե մենք ինչպես ենք ապրել մինչև 2018 թվականը, բայց փորձեմ հիշեցնել. Նիկոլ Փաշինյանը չէ, որ ՀՀ-ԵՄ համագործակցության սկիզբն է դրել, կամ նա չէ Ռուսաստանի հետ աննախադեպ հարաբերությունների ժամանակաշրջանն ապրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։

«ՀՀ-ն մինչև Նիկոլ Փաշինյանն էլ որդեգրել էր «և՛-և՛»-ի քաղաքականությունը։ Այն ժամանակ դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից բազմաթիվ անգամներ ծաղրվում էր այդ քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը երկու աշխարհաքաղաքական ուղղություններով էլ տանում է մեկ հիմնական խնդիր. դա իր իշխանության աթոռի ոտքերը պահել գտնողի փնտրտուքն է։ Դա երբեմն դրսևորվում է ՌԴ-ի նախագահի մոտ գնալով և պառադը գովելով, մյուս կողմից էլ դրսևորվում է այստեղ՝ ԱԺ-ում վավերացվող համաձայնագրերով։ Ես շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ունակ չէ, այլ նաև ուղղակի ցանկություն չունի, որպեսզի իր համագործակցության շրջանակներում կարգավորվի ՀՀ շահը»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ